‘Հազարավոր հունգարացիներ բողոքի են դուրս եկել ընդդեմ վտանգավոր հրեաների ցուցակի’

618

Դեկտեմբերի 2-ին Բուդապեշտում գրեթե 10 հազար մարդ մասնակցել է «Հանուն ավելի լավ Հունգարիայի» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարտոն Դյենդյեշիի հրեատյաց հայտարարությունների դեմ կազմակերպված ցույցերին: Մասնակիցների թվում են եղել նախարարներ, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ, ԱՄՆ և Իսրայելի դեսպանները: Ցուցարարները պահանջել են անհապաղ գործողություններ ձեռնարկել Հունգարիայում ազգայնական շարժումների դեմ, ինչպես նաև՝ Դյենդյեշիի հրաժարականը:

«Հանուն ավելի լավ Հունգարիայի» կուսակցության ներկայացուցիչներն, իրենց հերթին, հանրահավաքն անվանել են «քաղաքական խուճապահարություն», քանի որ, իրենց կարծիքով՝ երկրի բնակչության շրջանում աճում են ծայրահեղ աջ ուժերին աջակցելու տրամադրությունները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին ազգայնական կուսակցության առաջնորդը  երկրի կառավարությանը կոչ էր արել կազմել իշխանության մեջ գտնվող հրեաների ցուցակը, որոնք սպառնալիք են ներկայացնում Հունգարիայի անվտանգությանը: Ավելի ուշ Դյենդյեշին ներողություն էր խնդրել իր խոսքերի համար և պարզաբանել, որ նկատի է ունեցել այն մարդկանց, ովքեր Իսրայելի և Հունգարիայի երկքաղաքացիություն ունեն:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ. Թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում նախնական տվյալներով, «հաղթել» են ՀՀԿ-ականները’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Տիգրան Առաքելյանի ծննդյան օրն է ‘