‘Հազարավոր հրեաներ աղոթել են Ողբի պատի մոտ՝ խնդրելով «ազատել իրենց Ջոն Քերիից»’

903

Երուսաղեմում անցյալ երեկո մի քանի հազար հոգի հավաքվել են Ողբի պատի մոտ, որպեսզի միասին «աստվածային միջամտություն» խնդրեն, որն Իսրայելը կփրկի «Ջոն Քերիի նախաձեռնություններից»: Աղոթողների թվում եղել են րաբբիներ, աջ ակտիվիստներ, վերաբնակիչներ, ակցիային մասնակցել են նաև շինարարության նախարարն ու մի քանի պատգամավորներ, հաղորդել է NEWSru.Israel-ը, որը նաև լուսանկարներ է հրապարակել:

Հավաքի պատճառը Երուսաղեմի բնակիչների դժգոհությունն է ԱՄՆ-ի և, մասնավորապես՝ պետքարտուղար Ջոն Քերիի քաղաքականությունից: Ջոն Քերիի հասցեին դժգոհություններ Իսրայելում հնչում են այս տարեսկզբից: Տեղացի աջերն, օրինակ, դժգոհ լինելով Քերիի միջնորդական գործողություններից պաղեստինա-իսրայելական բանակցություններում, երգիծական կայք են բացել ու թունոտ տեսահոլովակ տեղադրել այնտեղ «Խնդիրների լուծում՝ Ջոն Քերիի կողմից» հնարովի ֆիրմայի մասին: Տեսահոլովակում ֆիրմայի ներկայացուցիչը, որ խոսում է ամերիկյան առոգանությամբ, օգնության է հասնում մի իսրայելցու, որը զուգարանում հայտանաբերել էր, որ զուգարանի թուղթ չկա, և «Ջոն Քերի» թղթի փոխարեն՝ նրան ոզնի է պարզում: Ի վերջո, մի քանի «կրեատիվ որոշումներից» հետո, իսրայելցին հայտնվում է փողոցում, առանց աշխատանքի, և վայ-օգնականը հայտարարում է. «Մենք լավ տարբերակներ չունենք, բաց ախր պետք է գոնե ինչ-որ բան անենք…»: Փոխանցում է newsru.com-ը:

 

Նախորդ հոդվածը‘Դամասկոսը բանակցություններում ընդդիմությանը զիջումներ չի անի’
Հաջորդ հոդվածը‘Ռոգոզինը ԱՄՆ պետքարտուղարին խորհուրդ է տվել հանդիպել Վերկա Սերդյուչկայի հետ’