‘Դամասկոսը բանակցություններում ընդդիմությանը զիջումներ չի անի’

799

Սիրիայի իշխանությունները մտադիր չեն զիջումների գնալ իրենց ընդդիմախոսներին ժնևյան բանակցություններում, հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբիի հայտարարությանը:

«Ո՛չ բանակցությունների այս ռաունդում, ո՛չ էլ հաջորդում նրանք որևէ զիջման չեն հասնի սիրիական պատվիրակությունից»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով մի խումբ ցուցարարների առջև, ովքեր Ժնևի Ազգությունների պալատի մոտ ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն սիրիական իշխանությունների: Այսօր այդտեղ ավարտվում է սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված «Ժնև-2»  բանակցությունների առաջին ռաունդը՝ Սիրիայի կառավարական պատվիրակության և ընդդիմության միջև:

Բանակցությունների երկրորդ ռաունդը կմեկնարկի փետրվարի 10-ին Ժնևում, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զոհված ուկրաինացի ցուցարարի անունով կանվանակոչեն Կովկասի գագաթներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘Հազարավոր հրեաներ աղոթել են Ողբի պատի մոտ՝ խնդրելով «ազատել իրենց Ջոն Քերիից»’