‘Հալեպի մեկշաբաթյա ռմբակոծության արդյունքում կան հարյուրավոր զոհեր’

795

Սիրիայից ստացվող լուրերի համաձայն՝ կառավարական ուժերն արդեն յոթներորդ օրն է՝ ռմբակոծում են Հալեպի շրջանը: Գրոհների արդյունքում, ենթադրաբար, զոհվել  են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Ուղղաթիռներից քաղաքի վրա են նետվում հրկիզվող խառնուրդով ռումբեր: Ըստ տեղեկությունների՝ անցած կիրակի այդ ավիահարվածների տակ է հայտնվել տեղի դպրոցներից մեկը:

Միացյալ Նահանգներն արդեն դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով քննարկել հրկիզվող խառնուրդով ռումբերի կիրառության հարցը և հայտարարելով, որ նման զենքի օգտագործումն ակնառու կերպով ցույց է տալիս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դաժանությունը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թ. գարնանը Սիրիայի հակամարտության մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 100 հազար մարդ, 2,8 միլիոնից ավելին ստիպված է եղել լքել հայրենիքը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը կողմ է համաձայնագրերից մեկին, բայց չի քվեարկի. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի գլխավոր դատախազը առայժմ չգիտի, թե ով է Մայդանը ցրելու հրամանն արձակել’