‘«Հակահարված» art խմբի անդամների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն’

31

Հակահարված art խմբի անդամները բերվել են ոստիկանություն  հասարակական վայրերի օգտագործման կանոնները խախտելու պատճառով: Այս մասին iLur.am-ին ասաց ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Ավելի վաղ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի հարակից ստորգետնյա անցումից ոստիկանության Մարաշի բաժանմունք էին բերվել Հերբերտ Գեւորգյանը, Թաթուլ Սարոյանը, Արտակ Գեւորգյանը:

«Նրանք բերվել են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածի համաձայն՝ հասարակական վայրերի օգտագործման կանոնները խախտելը: Նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն»,- ասաց Մալխասյանը:

Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, երբ art խմբի անդամներին ոստիկանություն են տանում: Նոյեմբերի 2-ին Կենտրոնի բաժին էին տեղափոխվել «Հակահարված» art խմբի անդամներ, նկարիչ Թաթուլ Սարոյանը և Արտակ Գևորգյանը, երբ նրանք փորձել էին ոստիկանական բռնությունների դեմ ակցիա իրականացնել Երևանի գետնանցումներից մեկում:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Միակ փրկությունը միասնական ծրագրով ընտրություններին մասնակցելն է’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահական ընտրությունները պատմության ընթացքում ամենաթանկն էին’