‘ԱՄՆ նախագահական ընտրությունները պատմության ընթացքում ամենաթանկն էին’

907

ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուներն ավելի քան 2 միլիարդ դոլար են ծախսել, և այդպիսով՝ նոյեմբերին անցկացված ընտրությունները դարձել են ամենաթանկարժեքը Միացյալ Նահանգների քաղաքական կյանքում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Արդեն հոկտեմբերի վերջին Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու Միթ Ռոմնին և դեմոկրատ Օբաման առաջին նախընտրական արշավի վրա ծախսել են մոտավորապես 1 միլիարդ դոլար: Զանգվածային լրատվամիջոցներում թեկնածուների գովազդն արժեցել է 500 միլիոն դոլար: Փորձագետները նշում են, որ թեկնածուներին «օգնել» են ռեկորդային գումարներ ծախսել հավատարիմ և նվիրված ընտրողները: Օրինակ, Լաս-Վեգասում խաղատան սեփականատեր Շելդոն Ադելսոնը հանրապետականների գանձարանին է փոխանցել ընդհանուր առմամբ ավելի քան 95 միլիոն դոլար:

Նախորդ հոդվածը‘«Հակահարված» art խմբի անդամների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն’
Հաջորդ հոդվածը‘«Հակահարված» art խմբի անդամների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն’