‘
Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով ԱԺ աշխատակազմը նիստերի օվալաձև դահլիճում արդեն իրականացրել է օդափոխման համակարգի տեղադրման աշխատանքները: Այս մասին Tert.am-ին հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը: «Աշխատանքներն արդեն իրականացվել են, «չիլերները» տեղադրված են և այսուհետ արդեն հով կլինի»,- ասել է նա: Կայքը նշում է, թե Ազգային ժողովի վերջին արտահերթ նստաշրջանի ժամանակ պատգամավորները ժամանակ առ ժամանակ լքում էին ԱԺ օվալաձև դահլիճը՝ բողոքելով, թե խեղդվում են:
‘