‘Հայազգի լրագրողի հայտարարության պատճառով թուրքական CNN Turk-ը տուգանվել է’

672

Թուրքական CNN Turk հեռուստաընկերությունը պատժվել է ուղիղ եթերում Թուրիքիայում բնակվող հայազգի լեզվաբան, «Թարաֆ» պարբերականի լրագրող Սևան Նշանյանի արած հայտարարությունների պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը:

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստաընկերության վերահսկիչ մարմինը որոշում է կայացրել պատժել թուրքական հեռուստաընկերությանն այն բանի համար, որ հաղորդումներից մեկի ժամանակ հյուրընկալված հայազգի լրագրողը, խոսելով վերջին շրջանում մեծ աղմուկ հանած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի մասին, քննադատել է Մուհամմեդ մարգարեին, մինչդեռ հաղորդավարը չի ընդհատել նրան և թույլ է տվել շարունակել:

Թուրքական պարբերականի տեղեկացմամբ` հաղորդումից հետո հեռուստադիտողներից շատերն իրենց բողոքի նամակն են հղել Ռադիոյի և հեռուստաընկերության վերահսկիչ մարմին, որն էլ դիտելով հաղորդման տեսագրությունը, որոշում է կայացրել պատժել հեռուստաընկերությանը:

Նախորդ հոդվածը‘Սևանա լիճ է բաց թողնվել 366 հազար մանրաձուկ’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորի» ավագը հանդես է եկել հայտարարությամբ’