‘Հայաստանի աթլետիկայի հավաքականի ավտոբուսը շրջվել է Թուրքիայում. Ֆոտո’

1318

Հայաստանի աթլետիկայի հավաքականի ավտոբուսը շրջվել է Թուրքիայում: Մի քանի հայ մարզիկներ եւ մարզիչներ թեթեւ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հայ մարզիկները վերադառնում էին փետրվարի 23-ին Ստամբուլում ավարտված Բալկանյան երկրների առաջնությունից:

Վթարի ենթարկված ավտոբուսում եղել է 14 մարզիկ եւ մարզիչ, մարզաձեւի ներկայացուցիչներ: Շտապօգնության մեքենայով նրանց հասցրել են մոտակա հիվանդանոց եւ ցուցաբերել առաջին բուժօգնություն, հայտնում է Sport.News.am-ը, որին ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվել:

Լուսանկարները՝ Sport.News.am-ի

\"\"

.\"\"

Նախորդ հոդվածը‘Ուղիղ հեռարձակում Ազատության հրապարակից’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի մարզային հանրահավաքները’