‘Հայաստանի Հանրապետության Հիմնադիր նախագահի բաց համալսարանը’

2659

2007թ. հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր առաջին հանրահավաքային ելույթով։ Դրանից հետո եւ առ այսօր նրա հանրահավաքային գրավոր ելույթների թիվը շուրջ 5 տասնյակ է։ Նույնքան կամ ավելի են նրա բանավոր ելույթները նախընտրական, շուրջօրյա հանրահավաքներում եւ այլ միջոցառումներում, հարցազրույցները, ասուլիսները։ Այս ամենը ոչ միայն քաղաքական, այլեւ հումանիտար բազմաթիվ այլ դիսցիպլիններով մի համալսարան է, որն անցել են տասնյակ եւ հարյուր հազարավոր մարդիկ։ Սա այն հիմքն է, որի վրա առաջացել է համաժողովրդական շարժումը՝ որպես Հայաստանում ավազակապետական ռեժիմի տապալման, սահմանադրական կարգի վերականգնման, ժողովրդավարության հաստատման երաշխիք։

Առաջին նախագահի  ելույթների մի մասը (2007 թ. հոկտեմբերի 26-ից մինչեւ 2009 թ. մայիսի 5) հրատարակվել է առանձին գրքով (Լեւոն Տեր-Պետրոսյան, Վերադարձ, Երեւան, 2009)։ Ստորեւ ներկայացնում ենք այդ ժողովածուի՝ Աշոտ Սարգսյանի հեղինակած առաջաբանը։

 

«2007թ. սեպ­տեմ­բե­րի 21-ին, Հայաս­տա­նի ան­կա­խու­թյան 16-րդ տա­րե­դար­ձի առի­թով «Ար­մե­նիա-Մա­րիոթ» հյու­րա­նո­ցի «Տիգ­րան Մեծ» սրա­հում ըն­դու­նելություն էր կազ­մա­կեր­պել Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Հիմ­նա­դիր-նա­խա­գահ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը։ 800 տե­ղա­նոց դահ­լի­ճը ոտ­քի վրա ֆի­զի­կա­պես կա­րո­ղա­ցավ տե­ղա­վո­րել հա­վաք­ված­նե­րի միայն մի մա­սի­ն՝ շուրջ 3000 հո­գու։ Ե­ղան օր­վան նվիր­ված մի քա­նի ելույթ­ներ, բա­րձ­րա­խո­սե­րը հա­վաք­վե­ցի­ն։ Կար­ծես ամեն ինչ ըն­թա­նա­լու էր հե­նց այն­պես, ինչ­պես 1998-ից ի վեր նմա­նօ­րի­նակ մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ. Նա­խա­գա­հը դրան մաս­նակ­ցե­լու էր առա­նց հրա­պա­րա­կային ելույ­թի, լոկ իր ներ­կայու­թյա­մբ ու ան­հա­տա­կան զրույց­նե­րո­վ։ Սա­կայն հինգ րո­պե ան­ց տեխ­նի­կան կրկին տե­ղա­դր­վե­ց։ 1998-ից հե­տո առա­ջին ան­գամ ելույ­թի հա­մար խո­սա­փո­ղին մո­տե­ցավ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը։ Ա­նա­կն­կա­լը քա­րաց­րեց դահ­լի­ճը։ Քա­րա­ցած դահ­լի­ճը ան­բնա­կան պայ­թեց, երբ Նա­խա­գա­հն օր­վան պատ­շա­ճող մի քա­նի խոս­քից հե­տո, ըստ էու­թյան, բա­ցա­հայ­տեց տաս­նա­մյա իր «լռու­թյան ուխ­տը» խախ­տե­լու շար­ժա­ռի­թը՝ երկ­րում տի­րող իրա­վի­ճա­կին տված գնա­հա­տա­կա­նի հե­տե­ւյալ ձե­ւա­կե­րպ­մա­մբ. «…իշ­խա­նու­թյան վե­րից վար կո­ռում­պաց­ված, հան­ցա­գործ մի վար­չա­կա­զմ, որի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վոր­վում են ոչ թե օրե­նք­նե­րով, ոչ թե ժո­ղո­վր­դի կամ­քով, ոչ թե քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյա­մբ, այլ քրեա­կան աշ­խար­հի կա­նո­ններո­վ։ Լիո­վին մա­ֆիոզ, մին­չեւ վեր­ջին երան­գը ստ­րուկ­տու­րի­զաց­ված մի ռե­ժիմ, որը մեզ այ­սօր ար­դեն գլո­րել է եր­րո­րդ աշ­խար­հի նմանատիպ ռե­ժիմ­նե­րի շար­քը։ Այս իշ­խա­նու­թյան գոյա­տե­ւու­մը չի խոս­տա­նում, որ մե­նք կա­րող ենք երբեւէ դուրս գա­լ այս վի­ճա­կի­ց։ Ու­րե­մն՝ խն­դի­րն այս հա­մա­կար­գը կազ­մա­քան­դե­լն է, այս հա­մա­կար­գից ազատ­վե­լը»։

­Բո­լո­րը հաս­կա­ցան, որ դրա­նով Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նն ազ­դա­րա­րում է իր ՎԵ­ՐԱ­ԴԱՐ­ՁԸ. վե­րա­դար­ձը՝ գո­րծ­նա­կան, հրա­պա­րա­կային քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Հա­ջո­րդ պա­հին, ար­դեն ոչ միայն դահ­լի­ճում, այլեւ ամ­բո­ղջ երկ­րում բո­լո­րը հաս­կա­ցան, որ այս ելույ­թով, հեր­թա­կան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյան նա­խա­շե­մին, Հայաս­տա­նում որա­կա­պես նոր քա­ղա­քա­կան իրա­վի­ճակ է ստե­ղծ­վում։ Սա­կայն, ինչ­պես այդ, այն­պես էլ հա­ջո­րդ բո­լոր պա­հե­րին ոչ մե­կը չէր կա­րող պատ­կե­րաց­նել, թե ինչ­պի­սի իրա­դար­ձու­թյուն­նե­րի սկի­զբ է դր­վե­լու այդ ելույ­թո­վ։

 

­Դա­վա­դիր հե­ղա­շր­ջում­նե­րը, որ կա­րե­լի է իրա­կա­նաց­նել տաս­նյակ մարդ­կան­ցով, զին­ված կամ թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը, որ կա­րե­լի է իրա­կա­նաց­նել հա­րյու­րա­վոր­նե­րով, ազ­գային-ա­զա­տագ­րա­կան պա­տե­րա­զմ­նե­րը, որ կա­րե­լի է իրա­կա­նաց­նել հա­զա­րա­վոր­նե­րով, կա­րող են ժա­մա­նա­կա­վո­րա­պես այս կամ այն կե­րպ փո­խել ժո­ղո­վր­դի պատ­մու­թյան ըն­թաց­քը։ Սա­կայն գո­րծ­նա­կա­նում ողջ ժո­ղո­վր­դի ընդ­գրկ­մա­մբ ծա­վալ­ված հա­մա­ժողո­վր­դա­կան շար­ժում­նե­րն են, որ ոչ միայն պատ­մու­թյան ըն­թա­ցք են փո­խում, այ­լեւ կեն­սու­նա­կու­թյան մեծ լի­ցք են հա­ղոր­դում, երի­տա­սար­դաց­նող ավիշ նե­րար­կում ազ­գին, ժո­ղո­վր­դին եւ ձե­ւա­վո­րե­լով որա­կա­պես նոր հասա­րա­կու­թյուն՝ կան­խար­գե­լում նրա ծե­րա­ցու­մը կամ այ­լա­սե­րու­մը։ 1988-1990 թվա­կան­նե­րի Ղա­րա­բա­ղյան կամ Հայ­կա­կան հա­մազ­գային ժո­ղո­վր­դա­վա­րա­կան շար­ժու­մից հե­տո բո­լո­րո­վին այլ որա­կի հա­սա­րա­կու­թյուն էր Հայաս­տա­նում՝ ար­մա­տա­պես տար­բեր­վող 70-80-ա­կան թվա­կան­նե­րի հա­սա­րա­կու­թյու­նի­ց։ Հա­սա­րա­կու­թյան այդ որա­կն էր, կա­մ՝ որա­կա­պես նոր այդ հա­սա­րա­կու­թյունն էր, որ հա­ջո­րդ տա­րի­նե­րին ոչ միայն կա­րո­ղա­ցավ իր ուսե­րին ան­նա­խա­դեպ ծա­նր բեռ կրել, ան­հաղ­թա­հա­րե­լի թվա­ցող խո­չ­ընդոտ­ներ հաղ­թա­հա­րել, այ­լեւ ոչ մե­կի մտ­քով չա­նց­նող հաղ­թա­նակ­նե­րի հաս­նե­լ։ Ան­գամ ժա­մա­նա­կի­ն՝ 1965-1966 թվա­կան­նե­րի ազ­գային-քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րի մաս­նա­կի մի պո­ռթ­կու­մը որա­կա­կան կա­րե­ւոր տե­ղա­շար­ժեր առա­ջաց­րեց հա­սա­րա­կու­թյան մե­ջ՝ նպաս­տե­լով խո­րհր­դային բռ­նա­պե­տու­թյան պայ­ման­նե­րում քայ­քայ­ված ու կազ­մա­լուծ­ված ազ­գային ինք­նա­գի­տակ­ցու­թյան վե­րա­կա­նգն­մա­նը­։

2008թ. նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի նա­խա­շե­մին Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի հրա­պա­րա­կային հայ­տը, որ պաշ­տո­նա­պես հն­չեց մոտ մեկ ամիս ան­ց՝ հոկ­տեմ­բե­րի 26-ին, այն ակն­հայ­տո­րեն շար­քային ընտ­րար­շա­վից վե­րա­ծե­լու էր հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շա­րժ­մա­ն։ Դրա հա­մար հա­սու­նա­ցած էր օբյեկ­տիվ պայ­մա­նը՝ հա­մը­նդ­հա­նուր ատե­լու­թյան վե­րած­ված հա­մա­ժո­ղովրդա­կան դժ­գո­հու­թյու­նը վար­չա­խմ­բի նկատ­մա­մբ, ին­չին գու­մար­վում էր սուբյեկ­տիվ գոր­ծո­նը՝ Ա­ռա­ջին նա­խա­գա­հի ան­ձով ներ­կայա­ցող փոր­ձա­ռու առաջ­նոր­դը։ Դույզն-ինչ չն­սե­մաց­նե­լով 1965-1966, 1988-1990թթ. հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շար­ժում­նե­րը, առա­նց երկմ­տե­լու պե­տք է խոս­տովա­նել, որ հա­մա­ժո­ղո­վր­դա­կան այն շար­ժու­մը, որ ծայր առավ 2007թ. աշ­նա­նից ու շա­րու­նակ­վում է առ այ­սօր, իր բո­լոր չա­փո­րո­շիչ­նե­րով, մաս­նա­վո­րա­պես՝ հա­սու­նու­թյա­մբ, հե­տա­պն­դած բա­րձր­ քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րով եւ որա­կա­կան այլ հատ­կա­նիշ­նե­րով գե­րա­զան­ցում է նա­խո­րդ­նե­րի­ն։ Դույզն-ինչ չն­սե­մաց­նե­լով, ընդ­հա­կա­ռա­կը՝ շատ բա­րձր գնա­հա­տե­լով այս Շա­րժ­ման քա­ղա­քա­կան ընտ­րա­նին կազ­մող ան­հատ­նե­րի, հայտ­նի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի կա­րե­ւո­րա­գույն վաս­տա­կն ու դե­րա­կա­տա­րու­թյու­նը, այ­դուա­մե­նայ­նիվ, պետք է ըն­դու­նել, որ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նն էր, որ իր ելույթ­նե­րով ու գոր­ծու­նեու­թյա­մբ փո­թոր­կեց հա­սա­րա­կու­թյու­նը, դար­ձավ հա­մա­ժո­ղո­վր­դա­կան այդ շա­րժ­ման խմո­րի­չն ու լո­կո­մո­տի­վը­։

 

Հա­սա­րա­կու­թյան եւ քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին գի­տու­թյուն­նե­րը նույն­պես ունեն իրե­նց օրե­նք­նե­րը, որո­նք չի կա­րե­լի ան­պա­տիժ խախ­տե­լ։ Օրի­նակ. խոր­հուրդ չի տր­վում բազ­մա­մա­րդ հան­րա­հա­վաք­նե­րում, ունկնդ­րի կող­մից ըն­կա­լե­լու հա­մար ուղե­ղի մեծ լա­րում պա­հան­ջող բա­րդ խն­դիր­նե­րի ման­րազ­նին վեր­լու­ծու­թյուն­ներ — դրա­նք ավե­լի հար­մար են եւ ըն­կա­լե­լի տպա­գիր տես­քո­վ։ Բազ­մա­մա­րդ հան­րա­հա­վաք­նե­րում խոր­հուրդ չեն տր­վում եր­կա­րա­շունչ ելույթ­նե­ր՝ մար­դիկ ֆի­զի­կա­պես հոգ­նում են ոտ­քի վրա ու ձանձ­րա­նում նույն հռե­տո­րին եր­կար լսե­լով — այդ­պի­սի ելույթ­նե­րն ավե­լի հար­մար են դահ­լի­ճային պայ­ման­նե­րում։ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը հա­մար­ձա­կո­րեն խախ­տեց այդ օրենք­նե­րը. նրա հան­րա­հա­վա­քային բո­լոր ելույթ­նե­րը ամե­նա­բա­րդ խն­դիր­նե­րի ման­րազ­նին վեր­լու­ծու­թյուն­ներ են, յու­րա­քան­չյու­րը՝ 1-1,5 ժամ տե­ւո­ղու­թյա­մբ։ Ու, դրա­նով հան­դե­րձ, հա­րյուր հա­զա­րա­վոր մար­դիկ դրա­նք լսում են հա­մակ ուշադ­րու­թյա­մբ եւ հա­ջո­րդ հան­րա­հա­վա­քին շտա­պում՝ հատ­կա­պես նրա հա­ջոր­դը ելույ­թը լսե­լու հա­մա­ր։ Նույն՝ հա­սա­րա­կու­թյան ու քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին գի­տու­թյուն­նե­րը խոր­հուրդ են տա­լիս եր­բե­մն դի­մել նաեւ ժո­ղո­վր­դա­հաճ մե­թոդ­նե­րի, եր­բե­մն տուրք տալ զա­նգ­ված­նե­րի տրա­մադ­րու­թյա­նը։ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը բազ­մի­ցս հիմ­նա­վո­րա­պես խախ­տել է նաեւ այս օրե­նք­նե­րը։ Ընդ­հան­րա­պես մեր­ժե­լով ժողովր­դա­հա­ճու­թյու­նը, նա հա­ճախ հան­դես է եկել «հիաս­թա­փեց­նող» ելույթ­նե­րո­վ՝ առա­ջար­կե­լով կտ­րուկ ու ան­սպասե­լի շր­ջա­դար­ձե­ր։ Եւ, այ­դու­ա­մե­նայ­նիվ, նրա նկատ­մա­մբ ամե­նա­փո­քր չա­փով չի նվա­զել վս­տա­հու­թյու­նը, չի լս­վել որե­ւէ տր­տունջ։ Ո՞րն է նրա նկատ­մա­մբ ժո­ղո­վր­դի՝ ոչ թե ան­վե­րա­պահ, այլ ան­նա­հա­նջ լայ­նա­ցող ու խո­րա­ցող քա­ղա­քա­կան վս­տա­հու­թյան գա­ղտ­նի­քը։ «Անբնա­կան» այս երե­ւույ­թը վար­չա­խմ­բի ներ­կայա­ցու­ցիչ­նե­րը ինչ-որ պա­հի փոր­ձե­ցին բա­ցատ­րե­լ՝ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի դեմ հա­րու­ցե­լով զա­նգ­վա­ծային հիպ­նո­սի, կա­խար­դան­քի, մա­րդ­կա­նց «հո­գե­խան­գար­ման» հա­սց­նե­լու միջ­նա­դա­րյան ինկ­վի­զի­ցիայի մե­ղադ­րա­նք։ Կախար­դան­քը, իրոք, կա, բայց ոչ որ­պես մե­ղք, այլ որ­պես բա­ցա­ռիկ մի շնորհ՝ հի­մն­ված Նա­խա­գա­հի՝ քա­ղա­քա­կան ու պե­տա­կան գո­րծ­չի հա­րս­տա­գույն փոր­ձի, նա­խան­ձե­լի բազ­միմա­ցու­թյան, լայն մտա­հո­րի­զո­նի, բա­րձր ին­տե­լեկ­տի, խո­րա­թա­փա­նց վեր­լու­ծա­կան մտ­քի, իրա­վի­ճա­կի զար­կե­րա­կը ճշգ­րիտ զգա­լու, ամե­նա­բա­րդ խն­դիր­նե­րը պա­րզ ու դյու­րըն­կալ ներ­կա­յացնե­լու ու հս­տակ բա­նա­ձե­ւե­լու կա­րո­ղու­թյան եւ, այս ամե­նի հետ, ամենա­կա­րե­ւո­րը՝  ժո­ղո­վր­դի հետ մին­չեւ վե­րջ ան­կե­ղծ լի­նե­լու իր ան­սա­սան սկզ­բուն­քի հա­մա­տեղ­ման վրա­։

­Հե­նց սկզ­բից չէ, որ հա­մը­նդ­հա­նուր ու ան­վե­րա­պահ էր հա­սա­րա­կու­թյան ոգե­ւո­րու­թյունն ու կո­ղմ­նո­րո­շու­մը։ Ամ­բո­ղջ 10 տա­րի լռել էր Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Հիմ­նա­դիր-նա­խա­գա­հը։ Ճի­շտ է՝ դրա­նով իսկ մեծ ինտ­րիգ էր ստե­ղծ­վե­լ։ Սա­կայն նաեւ ամ­բո­ղջ 10 տա­րի ավա­զա­կա­պե­տա­կան ռե­ժի­մի ճար­տա­րա­պետ­նե­րի ու կա­մա­կա­տար­նե­րի, մե­ղմ ասած՝ քն­նա­դա­տու­թյան թիվ մեկ թի­րա­խն էր եղել նա։ Ոչ միայն եթե­րով ու մա­մու­լով, այլեւ ընդ­հուպ ուսում­նա­կան ձեռ­նա­րկ­նե­րի մա­կար­դա­կով աղա­վաղ­վել, գլխի­վայր էր շրջ­վել Ա­ռա­ջին նա­խա­գա­հի իշ­խա­նու­թյան տա­րի­նե­րի ողջ պատ­մու­թյու­նը։ Յու­րաց­վել էին «ան­տե­ր» մնա­ցած հաղ­թա­նակ­նե­րն ու հա­ջո­ղու­թյուն­ները, որ, ըստ պատ­մու­թյան նոր խմ­բա­գիր­նե­րի, տե­ղի էին ունե­ցել նրա կամ­քին հա­կա­ռակ, մի­նչ­դեռ նույն տա­րի­նե­րի բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը բա­րդ­վել էին նրա վրա՝ որ­պես դրա­նց միակ պա­տաս­խա­նա­տու։ Հա­զար ան­գամ կրկն­ված սու­տը, կեղ­ծի­քը, ընդ­հուպ զա­վեշ­տի մա­կար­դա­կի վե­րագ­րում­նե­րը՝ որ­պես իրո­ղու­թյուն, նս­տել էին շա­տե­րի ուղե­ղում։ Մեկ-եր­կու հրա­պա­րա­կային ելույ­թով, գոր­ծի դնե­լով ժո­ղո­վր­դի հետ ան­կե­ղծ խո­սե­լու իր հիմ­նա­կան զեն­քը՝ Լե­ւոն Տեր­-Պետ­րո­սյա­նը հա­լեց­րեց այդ սառ­ցե պատ­նեշը­։

 

Այս գր­քում ամ­փոփ­ված հան­րա­հա­վա­քային ելույթ­նե­րը նա­խա­պատ­րաստ­վել են գրա­վոր. դրան­ցից յու­րա­քան­չյու­րի պատ­րա­ստ­ման վրա հե­ղի­նա­կն իրեն հա­տուկ բծա­խնդ­րու­թյա­մբ աշ­խա­տել է 2-3 շա­բա­թ։ Ե­լույթ­նե­րից յու­րա­քան­չյու­րը բա­վա­րա­րում է մի քա­նի պար­տա­դիր պայ­ման՝ միա­ժա­մա­նակ։ Ա­ռա­ջի­նը՝ հա­վաս­տիու­թյունն ու ստուգ­ված փաս­տե­րի վրա խա­րսխ­ված լի­նե­լն է, ինչն ապա­հո­վում է դրանց գի­տա­կա­նու­թյու­նը։ Ե­լույթ­ների բազ­մա­թիվ է­ջեր պար­զա­պես կա­րող են զար­դա­րել նույն թե­մայով ցան­կա­ցած ակա­դե­միա­կան գի­տա­կան աշ­խա­տու­թյուն։ Տաս­նյակ այդ ելույթ­նե­րից եւ ոչ մե­կի որե­ւէ թեզ կամ փա­ստ նրա ընդ­դի­մա­խոս­նե­րն այդ­պես էլ չփոր­ձե­ցին ըստ էու­թյան վի­ճար­կե­լ։ Երկ­րոր­դը՝ խն­դիր­նե­րի ու հար­ցադ­րում­նե­րի ար­դիա­կա­նու­թյու­նը ու գնա­հա­տա­կան­նե­րի հա­մո­զիչ լի­նե­լն է, ինչն ապա­հո­վում է ելույթ­նե­րի ան­խա­ռն քա­ղա­քա­կան բնույ­թը՝ ան­կախ թե­մա­տի­կայի­ց։ Եր­րոր­դը՝ ինչ­պես յու­րա­քան­չյուր ելույթ առան­ձին իր ներ­սում, այն­պես էլ բո­լո­րը միա­սին՝ որ­պես ամ­բող­ջու­թյուն, ունեն ասե­լի­քի հս­տակ հա­մա­կա­րգ­վա­ծու­թյուն ու ներ­քին ան­թե­րի տրա­մա­բա­նա­կան կա­պ։ Չոր­րոր­դը՝ բազ­մա­հաս­ցեա­կա­նու­թյունն է. հիմ­նա­կան հաս­ցեա­տե­րե­րը երե­քն են՝ Հայաս­տա­նի ժո­ղո­վուրդն իր բո­լոր խա­վե­րով, գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը, ապա՝ մի­ջազ­գային հան­րու­թյու­նը կամ ար­տա­քին աշ­խար­հը։ Եւ վեր­ջա­պես հին­գե­րոր­դը՝ խոս­քի որա­կն է. ոմա­նք խոս­տո­վա­նում են, որ գա­լիս են հան­րա­հա­վա­քի՝ պար­զա­պես գե­ղե­ցիկ ու գրա­գետ հայե­րեն խո­սք լսե­լու հա­ճույքն ստա­նա­լու հա­մար նաե­ւ։ Նրա ելույթ­նե­րի նկատ­մա­մբ հա­սա­րա­կա­կան իրա­կան պահան­ջար­կը չբա­վա­րար­ված մնաց ան­գամ այն բա­նից հե­տո, երբ դրա­նք հան­րա­հա­վա­քից ան­մի­ջա­պես հե­տո ամ­բող­ջու­թյա­մբ հրա­պա­րա­կում էին միա­ժա­մա­նակ մի քա­նի թեր­թեր, տե­ղա­դր­վում էին ին­տեր­նե­տում, մի քա­նի տաս­նյակ հա­զար տի­րա­ժով տա­րած­վում տե­սաս­կա­վա­ռակ­նե­րով ու նույն­քա­ն՝ առան­ձին գր­քույկ­նե­րո­վ։ Ար­տա­քին աշ­խար­հի նույն­պի­սի պա­հան­ջար­կը բա­վա­րա­րե­լու հա­մար դրա­նք ան­մի­ջա­պես թա­րգ­ման­վում եւ տա­րած­վում էին նաեւ ռու­սե­րեն եւ ան­գլե­րե­ն։ Դժ­վար է հայ իրա­կա­նու­թյան մեջ ցույց տալ ոչ միայն քա­ղա­քա­կան, այլեւ ցան­կա­ցած այլ աս­պա­րե­զում ու ժան­րում մտա­վոր ար­տադ­րան­քի որե­ւէ նմուշ, որն իր ժա­մա­նա­կին եւ կամ հե­տո նման պա­հան­ջա­րկ է ունե­ցե­լ։­

Ո­րո­՞նք են այն ար­դյունք­նե­րը, որ ունե­ցավ Հայաս­տա­նի Հիմ­նա­դիր-նախա­գա­հի գլ­խա­վո­րած հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շար­ժու­մը։ Թող տա­րօ­րի­նակ չհն­չի, սա­կայն այդ ար­դյունք­նե­րն այ­սօր իրե­նց նշա­նա­կու­թյա­մբ պատ­մա­կա­նո­րեն նույ­նար­ժեք, գու­ցե նույ­նի­սկ ինչ-որ իմաս­տով ավե­լին են, քան՝ եթե 2008թ. տե­ղի ունե­ցած լի­ներ սո­վո­րա­կան մի նա­խը­նտ­րա­կան պայ­քար, եւ փե­տր­վա­րի 19-ին ավա­րտ­վեր Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի բնա­կա­նոն հաղ­թա­նա­կո­վ։ Կա­րե­ւոր այն խն­դիր­նե­րը, որ պե­տք է լուծ­վեին այդ հաղ­թա­նա­կից հե­տո, լուծ­վե­ցին ու շա­րու­նակ­ում են լուծ­վել հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շարժ­ման այս ըն­թաց­քում։

­Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը 2007թ. հոկ­տեմ­բե­րի 26-ի հե­նց առա­ջին ելույ­թով բա­ցա­հայ­տեց Հայաս­տա­նում ձե­ւա­վոր­ված ռե­ժի­մի «ա­վա­զա­կա­պե­տա­կան» բնույ­թը, դրա «ա­նա­տո­միան եւ մե­խա­նի­կան»։ Ո՛չ այս որա­կու­մը, ո՛չ էլ քիչ ավե­լի ուշ վար­չա­խմ­բին տր­ված «թա­թար-մոն­ղո­լա­կան խա­նու­թյուն» բնո­րո­շու­մը պար­զա­պես նսեմացուցիչ գնա­հա­տա­կան­ներ ու այ­պա­նա­նք չէին (ինչ­պես դա ըն­կա­լե­ցին նրա հա­կա­ռա­կո­րդ­նե­րը), այլ հա­րուստ փաս­տա­կան նյու­թի վրա գի­տա­կան բծա­խնդ­րու­թյա­մբ ցու­ցա­դր­ված քա­ղա­քա­կան իրողու­թյուն­նե­ր։ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նն առա­ջին ան­գամ հա­սա­րա­կու­թյա­նը ներ­կայաց­րեց Հայաս­տա­նում 1999թ. հոկ­տեմ­բե­րի 27-ից հե­տո ու դրա հե­տե­ւան­քով ար­մա­տա­վոր­ված ռե­ժի­մի իրա­կան ու հա­մա­կող­մա­նի պատ­կե­րը՝ կա­ռուց­ված­քային ման­րա­մաս­նե­րով ու գոր­ծառ­նա­կան ամ­բող­ջա­կա­նու­թյա­մբ։ Միա­ժա­մա­նակ՝ նա, ըստ էու­թյան, նաեւ ազ­դա­րա­րեց իր հե­տա­պնդած քա­ղա­քա­կան խն­դի­րը, այն է՝ ավա­զա­կա­պե­տու­թյան կազ­մա­քան­դում ու «Ավ­գյան ախոռ­նե­րի մաք­րում»։ Այլ խոս­քո­վ՝ սահ­մա­նադ­րա­կան կար­գի վե­րա­կա­նգ­նում, օրեն­քի եւ իրա­վուն­քի գե­րիշ­խա­նու­թյան հաս­տա­տում, մար­դու իրա­վունք­նե­րի ու ազա­տու­թյուն­նե­րի ապա­հո­վում, մի­նչ այդ կա­տար­ված ապօ­րի­նու­թյուն­նե­րի հե­տե­ւա­նք­նե­րի վե­րա­ցում եւ այլն։ Հար­ցադ­րումն ան­մի­ջա­պես հի­մք դրեց այն ջր­բա­ժա­նին, որի մի կող­մում հա­վաք­վե­ցին վար­չա­խմ­բի պահ­պան­մա­մբ շա­հա­գր­գիռ ուժե­րը՝ ան­կախ իրե­նց հրա­պա­րա­կային քա­ղա­քա­կան հռե­տո­րա­բա­նու­թյու­նից, մյուս կող­մում՝ իր ազգային, մա­րդ­կային ու քա­ղա­քա­ցիա­կան պատ­վա­խնդ­րու­թյա­նը նա­խան­ձա­խն­դիր մար­դի­կ՝ հա­սա­րա­կու­թյան մե­ծա­գույն մա­սը­։

­

Ըն­դա­մե­նը երեք-չորս ամ­սում, նե­րա­ռյալ 2008-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, դրան հա­ջոր­դած շուր­ջօ­րյա հան­րա­հա­վաք­նե­րը, որ ընդ­հատ­վե­ցին վար­չա­խմ­բի կազ­մա­կեր­պած մար­տի­մե­կյան հան­ցա­գո­րծ ջար­դով ու արյու­նոտ սպան­դով, վե­րջ­նա­կա­նա­պես հս­տա­կեց­րին այդ ջր­բա­ժա­նը։ Ի սկզ­բա­նե շատ լավ հաս­կա­նա­լով, որ իրե­նց հիմ­նած ռե­ժի­մը հան­դի­պե­լու է հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րի դի­մադ­րու­թյա­նը, ավա­զա­կա­պե­տու­թյան «հիմ­նա­դիր հայ­րե­րը» մշա­կել ու հա­ջո­ղու­թյա­մբ գոր­ծադ­րում էին այդ դի­մադ­րու­թյու­նը հաղ­թա­հա­րե­լու կամ շր­ջան­ցե­լու մի շա­րք մե­թոդ­նե­ր։ Դրան­ցից մե­կն ուղ­ղա­կի կամ միջ­նոր­դա­վոր­ված ընտ­րա­կա­շա­ռքն էր, որը, սա­կայն, մի կող­մի­ց՝ ծախ­սա­տար էր, մյուս կող­մի­ց՝ սկզ­բուն­քային ընտ­րա­զա­նգ­վա­ծի էա­կան մի մաս պար­զա­պես չէր տր­վում դրա­ն։ Ա­հա հե­նց այս մա­սի հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար է, որ մտահ­ղաց­վել էր կե­ղծ ընդ­դի­մու­թյան դա­վա­դիր հա­մա­կար­գը։ Այն ար­դեն մի քա­նի ան­գամ հա­ջո­ղու­թյա­մբ գոր­ծա­դր­վել էր, եւ պե­տք է խոս­տո­վա­նել, փայ­լուն քն­նու­թյուն բռ­նել, սա­կայն ըստ էու­թյան եւ ամ­բող­ջու­թյա­մբ չէր բա­ցա­հայտ­վե­լ։ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի դրած հս­տակ ջր­բա­ժա­նը, Հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շարժ­ման ար­մա­տա­կա­նու­թյունն ու թա­փը մին­չեւ վե­րջ բա­ցա­հայ­տե­ցին սե­փա­կան ժո­ղո­վրդի դեմ կրկն­վող այս դա­վադ­րու­թյու­նը։ Մի վեր­ջին ան­գամ ծա­ռայե­լով վար­չա­խմ­բի­ն՝ ոչն­չա­ցավ ավա­զա­կա­պե­տա­կան ռե­ժի­մի պահ­պան­ման շատ կա­րե­ւոր «ի­նս­տի­տուտ­նե­րից» մե­կը՝ կե­ղծ, ծախ­ված կամ գրպա­նային ընդ­դի­մու­թյան հա­մա­կար­գը։ Ձեռ­նա­սուն ու հաս­տի­քային «ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րի» մի ամ­բո­ղջ շքախումբ խայ­տա­ռակ ձե­ւով նետ­վեց քա­ղա­քա­կան աղ­բա­նո­ց՝ ար­ժա­նա­նա­լով հա­մա­ժո­ղո­վր­դա­կան ար­գա­հա­տան­քի, իսկ նրա­նց անուն­նե­րը փոք­րա­տա­ռով՝ ստո­րաց­նող բնու­թագ­րի­չի, ­հայ­հոյա­կան խոս­քի վե­րած­վե­ցին։ Այն­քան կա­տա­րյալ էր այդ հա­մա­կար­գի փլու­զու­մը, որ առ այսօր վար­չա­խմ­բի բո­լոր փո­րձ­երը՝ ինչ-որ կե­րպ վե­րա­կա­նգ­նել իր զի­նա­նոցի ջախ­ջախ­ված թան­կար­ժեք այս մի­ջո­ցը՝ մնում են ապար­դյուն։

­

Վար­չա­խումբն ի սկզ­բա­նե իշ­խա­նու­թյան եկավ ժո­ղո­վր­դի մե­ծա­գույն մա­սի ընդ­դի­մաց­ման պայ­ման­նե­րում։ Ռ. Քո­չա­րյա­նը իր իշ­խա­նու­թյու­նը հաս­տա­տել ու պահ­պա­նել էր ոչ միայն ոտ­նա­հա­րե­լով Սահ­մա­նադ­րու­թյու­նը, այ­լեւ եր­կի­ցս խլե­լով նա­խա­գա­հա­կան աթո­ռը այդ պաշ­տո­նում ակն­հայտ ընտր­ված Կա­րեն Դե­միր­ճյա­նից, ապա՝ Ստե­փան Դե­միր­ճյա­նի­ց։ Նույն կե­րպ էին իրա­կա­նա­ցել նաեւ խո­րհր­դա­րա­նա­կան ու մյուս ընտ­րու­թյուն­նե­րը, հան­րաք­վե­նե­րը։ Ոչ լե­գի­տիմ իշ­խա­նու­թյու­նը դար­ձել էր քա­ղա­քա­կան կյան­քի նո­րմ, իսկ տասը տա­րի դրա դեմ պայ­քա­րած հա­սա­րա­կու­թյու­նը, կար­ծես, ար­դեն հու­սա­հատ­վել ու հա­մա­կե­րպ­վել էր։ Վար­չա­խմ­բի հե­տե­ւո­ղա­կան ու նպա­տա­կա­դիր ջան­քե­րի շնոր­հիվ ոչն­չաց­վել էր երկ­րի քա­ղա­քա­կան դաշ­տը, այ­լա­սեր­վել քա­ղա­քա­կան պայ­քա­րի էու­թյու­նը, քա­ղա­քա­կան գոր­ծիչ, քա­ղա­քա­կան խն­դիր հաս­կա­ցու­թյուն­նե­րը։ Հս­կայա­կան, բա­ռիս բուն նշանա­կու­թյա­մբ տգետ մի զա­նգ­ված էր հա­վաք­վել Ազ­գային ժո­ղո­վում, այն­քան տգետ, որ հա­ճախ բո­ղո­քում էին այս­տեղ քն­նա­րկ­վող հար­ցե­րի, ընդ­հուպ՝ Սահ­մա­նադրու­թյան «քա­ղա­քա­կա­նա­ցու­մից»։ Նույն­պի­սի մի զա­նգ­ված նշա­նակ­վել էր պե­տա­կան կա­րե­ւո­րա­գույն քա­ղա­քա­կան պաշ­տոն­նե­րի, որոնք օրու­մեջ հայ­տա­րա­րում էին, թե իրե­նք քա­ղա­քա­կա­նու­թյա­մբ չեն զբաղ­վում։ Իսկ իրենց քա­ղա­քա­կան ու պե­տա­կան գոր­ծիչ­ներ հոր­ջոր­ջող­նե­րը պար­զա­պես ան­պատ­վում, հա­սա­րա­կու­թյան աչ­քում ան­վա­նար­կում, ծաղրու­ծա­նա­կի առար­կա էին դա­րձ­նում այդ հաս­կա­ցու­թյուն­նե­րը։ Տեր-Պետ­րոսյանին հա­ջող­վեց վե­րջ տալ այս խեղ­կա­տա­կու­թյա­նը, քայլ առ քայլ ու հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն մաք­րել քա­ղա­քա­կան դաշ­տի «Ավ­գյան ախոռ­նե­րը», վե­րա­կա­նգ­նել իրա­կան քա­ղա­քա­կան ար­ժե­հա­մա­կար­գը։ Նրա ան­ձով եւս մեկ ան­գամ մա­րմ­նա­ցած իրա­կան քա­ղա­քա­կան ու պե­տա­կան գո­րծ­չի կեր­պա­րը վե­րա­կա­նգ­նեց, վերած­նեց այ­լա­սեր­ված քա­ղա­քա­կան հաս­կա­ցու­թյուն­նե­րն ու դրա­նց հա­սա­րա­կա­կան ըն­կա­լու­մը։ Նա դար­ձավ քա­ղա­քա­կան ու պե­տա­կան գո­րծ­չի այն չա­փօ­րի­նա­կը, որն ան­հույս փոք­րու­թյան ու աննշա­նու­թյան մատ­նեց այդ­պի­սին հա­մար­վե­լու հա­վակ­նող իշ­խա­նա­կան ու նրա սպա­սար­կու տաս­նյակ գոր­ծա­մոլ­նե­րի։ Նա հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն կա­րո­ղա­ցավ ստի­պել վար­չա­խմ­բին մտ­նել պայ­քա­րի քա­ղա­քա­կան դա­շտ, որ­տեղ եւ ի ցույց հա­նեց նրա սնանկու­թյու­նը։ Հե­նց այս՝ քա­ղա­քա­կան դաշ­տում վերա­հաս ու խայ­տա­ռակ պար­տու­թյու­նից խու­սա­փե­լու հա­մար էր, որ վար­չա­խում­բը դի­մեց դե­ռե­ւս իր կո­կոր­դում մնա­ցած ամե­նա­բիրտ ընտ­րա­խախ­տում­նե­րին, ապա նաեւ մար­տի­մե­կյան ոճ­րա­գոր­ծու­թյա­նը­։

­

Հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շար­ժու­մը մի իս­կա­կան բաց հա­մալ­սա­րան էր, քա­ղա­քա­կան ու քա­ղա­քա­ցիա­կան բա­րձ­րա­գույն կր­թու­թյան մի իրա­կան կա­ճառ։ Ա­մեն մի հան­րա­հա­վա­քից հե­տո մար­դիկ հե­ռա­նում էին իմա­ցու­թյուն­նե­րի հս­կայա­կան ու թան­կար­ժեք մի բե­ռով, հույ­սի, հա­վա­տի ու ինք­նա­հաս­տատ­վա­ծու­թյան զգա­ցու­մո­վ։ Հան­րա­հա­վաք­նե­րում վե­րջ­նա­կա­նա­պես վե­րա­կա­նգն­վեց, մեջ­քը շտ­կեց Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­ն՝ նա­խո­րդ տաս­ն­ամյա­կում նվաս­տա­ցած, կքած, հու­սա­խաբ­ված ու հու­սա­լք­ված ազատ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցի­ն։ Փե­տր­վա­րի 21-29-ին Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում ան­ցկաց­րած ազա­տու­թյան տո­նա­հան­դե­սի նման­վող շուր­ջօ­րյա հան­րա­հա­վաք­նե­րի ամեն մի մաս­նա­կից հա­զիվ-թե հա­մա­ձայ­նի իրե­նց բո­վան­դա­կային հա­գեց­վա­ծու­թյա­մբ ու ար­ժե­քով բա­ցա­ռիկ այդ օրե­րից մե­կը փո­խա­նա­կել իր ապրած նա­խո­րդ տա­րի­նե­րից որե­ւէ մե­կի հե­տ։ Այդ օրե­րին Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը օրը մի քա­նի ելույթ էր ունե­նում եւ բո­լո­րի հետ գի­շե­րում հրապա­րա­կում։ Հե­նց այդ օրե­րի­ն՝ փե­տր­վա­րի 26-ին, գրա­նց­վեց Շա­րժ­ման բա­րձ­րա­կե­տը. Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կից Ս. Սա­րգ­սյա­նի՝ այդ­տեղ ստի­պո­ղա­բար հա­վա­քած «հա­կա­հան­րա­հա­վա­քը», ճեղ­քե­լով ոս­տի­կա­նա­կան պատ­նե­շը, Հյու­սի­սային պո­ղո­տայով գե­տի նման հո­սեց դե­պի Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կ։ Տե­սա­րա­նը խո­րհր­դան­շա­կան էր՝ բռ­նու­թյու­նից փա­խուստ դե­պի ազա­տու­թյուն։ Տե­սա­րա­նը նաեւ առար­կայա­կան էր՝ Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կը վե­րած­վել էր մի հս­կայա­կան քվեա­տու­փի, որ­տեղ շուրջ կես մի­լիոն քա­ղա­քա­ցի­ներ ցր­տա­շունչ այդ օրը իրե­նց քվեն էին բե­րել Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի­ն՝ այս ան­գամ ար­դեն ան­ձնա­կան ներ­կայու­թյա­մբ։ Այս­տե­ղ՝ Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կի շուր­ջօ­րյա հան­րա­հա­վաք­նե­րում թրծվեց այն նոր, որա­կա­պես նոր քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան կես մի­լիո­նա­նոց մի­ջու­կը, որը եւ ան­դառ­նա­լիո­րեն կան­խո­րո­շեց Շա­րժ­ման շա­րու­նա­կա­կա­նու­թյունն ու ռե­ժի­մի դա­տա­պա­րտ­վա­ծու­թյու­նը։ Ա­սել է թե՝ «Ավ­գյան ախոռ­նե­րը» մաք­րե­լու եւ Հայաս­տա­նում ար­ժա­նա­պա­տիվ կյան­քով ապ­րող, բռ­նա­տի­րու­թյուն չհան­դուր­ժող քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ձե­ւա­վոր­ման այն խն­դի­րը, որ խոս­տա­նում էր լու­ծել ՀՀ Հիմ­նա­դիր-նախա­գա­հը, իր երկ­րորդ մա­սով այ­լե­ւս փա­ռա­վո­րա­պես լուծ­ված է, ին­չից հե­տո առա­ջին մա­սի լու­ծու­մը կան­խո­րոշ­ված է, ըն­դա­մե­նը ժա­մա­նա­կի ու քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գիայի հա­րց։

 

Սկզ­բում թվում էր, թե վար­չա­խմ­բի դեմ քա­ղա­քա­կան պայ­քա­րի ողջ ծան­րու­թյու­նը ընկ­նե­լու է «հին գվար­դիայի»՝ 1988-ի սե­րն­դի վրա։ Ե­րի­տա­սար­դու­թյան նկատ­մա­մբ վե­րա­պահ վե­րա­բեր­մունքն իր հիմ­քե­րն ուներ. վար­չա­խմ­բի կող­մից հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ստե­ղծ­ված քաղ­քե­նիա­կան, գլ­խի­վայր շրջ­ված ար­ժե­քային հա­մա­կար­գի, հո­ռի օրի­նակ­նե­րի մթ­նո­լոր­տը, թվում էր, թե ամե­նից շատ պե­տք է ազ­դած լի­նի ան­հա­մե­մատ ան­պա­շտ­պան, ավե­լի հեշ­տու­թյա­մբ գայ­թակ­ղու­թյան տր­վող երի­տա­սար­դու­թյան վրա։ Շա­րժ­ման ըն­թաց­քում, այս առու­մով, տե­ղի ունե­ցավ մի իրա­կան հրաշք։ Ե­րի­տա­սար­դու­թյու­նը, ու, մաս­նա­վո­րա­պես, ուսա­նո­ղու­թյու­նը, շատ արագ ընդ­գրկ­վեց Հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շա­րժ­ման մե­ջ՝ իր տե­սա­կա­րար կշռով դառ­նա­լով նրա ամե­նա­կա­րե­ւոր բա­ղադ­րի­չը։ Եւ դա ոչ միայն հան­րա­հա­վաք­նե­րին ու եր­թե­րին մաս­նակ­ցու­թյա­մբ, այ­լեւ շատ ավե­լի լուրջ, կազ­մա­կեր­պա­կան գոր­ծե­րով ու սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րո­վ։ «Վե­տե­րան­նե­րը» կա­րող են հա­վաս­տել, որ հա­մա­ժո­ղո­վր­դա­կան այս շար­ժումն իր մի­ջին տա­րի­քով շատ ավե­լի երի­տա­սա­րդ է 1988-ի Շար­ժու­մի­ց։ Տաս­նյակ հա­զա­րա­վոր երի­տա­սա­րդ­ներ ան­ցան քա­ղա­քա­ցիա­կան ու քա­ղա­քա­կան դաս­տիա­րա­կու­թյան Շա­րժ­ման դպ­րո­ցը, Հան­րա­պե­տու­թյան Հիմ­նա­դիր-նախա­գա­հի դպ­րո­ցը, ստա­ցան գի­տե­լիք­ներ, ձե­ռք բե­րե­ցին ունա­կու­թյուն­ներ եւ որակ­ներ, որ նրա­նց էու­թյան ան­բա­ժա­նե­լի մա­սն են մնա­լու ամ­բո­ղջ կյան­քում։ Դրա­նով հայաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյան մեջ ստե­ղծ­վեց վս­տա­հե­լի մի ռե­սուրս՝ ոչ միայն այ­սօր­վա խն­դիր­նե­րը լու­ծե­լու, այ­լեւ ապա­գայում երկ­րի զար­գա­ցումն ու ըն­թաց­քը խո­տո­րում­նե­րից զե­րծ պա­հե­լու հա­մա­ր»։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

պատմական գիտությունների թեկնածու

Լուսանկարը՝ Հայկ Բաղդասարյանի (ֆոտոլուր)

­

 

Նախորդ հոդվածը‘Իրանական ընդդիմադիր հեռուստաալիքը կհեռարձակվի Լոնդոնից’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանության նախարարությունը չեղյալ է համարել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման թույլտվությունը ‘