Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

936

Փետրվարի 23-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սիսիանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Դիլիջանի, Վանաձորի, Սպիտակի, Տաշիրի, Աշոցքի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նախորդ հոդվածըՀետախուզվող ադրբեջանցին վերադառնում է Բաքու
Հաջորդ հոդվածըՀՀ Առաջին նախագահ. Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը լինելու առավելությունը