Հետախուզվող ադրբեջանցին վերադառնում է Բաքու

1311

Հայաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին, որին Ռուսաստանի իրավապահները ձերբակալել էին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ազատ է արձակվել, հայտնել է Զեյնալիի փաստաբան Ալեքբեր Ղարաևը։

Հիշեցնենք. ըստ փաստաբանի` Զեյնալիին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։ 

Ավելի վաղ Քամիլ Զեյնալին «Ինստագրամ»-ի իր էջում տեսաուղերձ էր հրապարակել՝ հայտնելով, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում։ Նա ասել էր, որ ՌԴ իրավապահները իրեն հայտնել են, որ Հայաստանն է իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել։

Հայաստանը հաստատել էր այդ տեղեկությունը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` Զեյնալին վերադառնում է Բաքու։

Նախորդ հոդվածըՕդի ջերմաստիճանը փետրվարի 24-26-ին աստիճանաբար կնվազի
Հաջորդ հոդվածըՀայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում