‘Հայաստանի տարբեր հատվածներում մեքենաներն արգելափակվել են ձյան մեջ’

945

Նոյեմբերի 6-ին, ժամը 04.09-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի տառերի պուրակից դեպի Արագած լեռ տանող ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին «ԲՄՎ» մակնիշի 34 SZ 097 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հհրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Մ.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 34 SZ 097 պետհամարանիշի ավտոմեքենան: 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-11» միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում մոտ 10 ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար և 5 մարդատար ավտոմեքենա:

Նույն օրը ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Յ. Բ.-ի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 28 ՕՕ 855 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նախորդ հոդվածը‘Վայքի քաղաքապետն այսօր մարզպետ կդառնա’
Հաջորդ հոդվածը‘«Սիսիանի» ԲԿ-ի ծննդաբերական բաժանմունքում կնոջ մահվան դեպքով հարուցվել է քրգործ’