‘Հայաստանի քաղաքներում ամենաթանկ բնակարանները Ծաղկաձորում են, ամենաէժանները՝ Շամլուղում’

812

Հայաստանի Հանրապետության քաղաքներում, Երևանը չհաշված, 2012 թվականի երկրորդ կիսամյակում  ամենաթանկարժեք բնակարանները վաճառվել են Ծաղկաձորում, ամենաէժանները՝  Շամլուղում: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի  կադաստրի պետական  կոմիտեից, Ծաղկաձորում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ.-ը վաճառվել է միջինը 292 հազար 500 դրամով, իսկ Շամլուղ քաղաքում՝ 1 քմ.-ը 8 հազար դրամով:

 Հայաստանում բնակարանների 1 քմ.-ի համար ամենաբարձր գին ունեցող  քաղաքների յոթնյակն ունի հետևյալ տեսքը.

Ծաղկաձոր – 292500 դրամ           (Կոտայքի մարզ)

Վաղարշապատ- 153200 դրամ     (Արմավիրի մարզ)

Աբովյան – 153100 դրամ               (Կոտայքի մարզ)

Նոր Հաճն – 128400 դրամ              (Կոտայքի մարզ)

Արմավիր – 118700 դրամ              (Արմավիրի մարզ) 

Եղեգնաձոր – 117900 դրամ           (Վայոց Ձորի մարզ) 

Գորիս – 115600 դրամ                    (Սյունիքի մարզ)

Հայաստանում բնակարանների 1 քմ.-ի համար ամենացածր գին ունեցող  քաղաքների յոթնյակում են՝

Մարալիկ —  37700 դրամ              (Շիրակի մարզ)

Այրում —       26000 դրամ             (Տավուշի մարզ)

Ճամբարակ-  23800 դրամ           (Գեղարքունիքի մարզ)

Ախթալա —    19700 դրամ            (Լոռու մարզ)

Թումանյան – 11000 դրամ          (Լոռու մարզ)

Շամլուղ – 8000 դրամ                  (Լոռու մարզ)

Դաստակերտ – 8000 դրամ         (Սյունիքի մարզ)

Հայաստանում ամենաթանկ բնակարանները հիմնականում վաճառվում են Կոտայքի մարզի քաղաքներում, ամենաէժանները՝  Լոռու մարզում: Ամենաթանկ և ամենաէժան բնակարանների 1 քմ.-ի միջին գներն իրարից տարբերվում են շուրջ 36 անգամ:

Հայաստանի Հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երեւանը, 2012 թվականի երկրորդ կիսամյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ.-ի միջին գները 2011 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ, աճել են 3,9 տոկոսով, իսկ 2012 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ 2,6 տոկոսով:

Նախորդ հոդվածը‘Զոյա Թադեւոսյան. Սերժ Սարգսյանին հնարավոր էր հաղթել՝ ընտրապայքարում մենակ թողնելով ‘
Հաջորդ հոդվածը‘Մահացել է ռեժիսոր Ալեքսեյ Գերման Ավագը’