‘Հայաստանն ու Մոլդովան կարևորում են քաղաքական երկխոսության ակտիվացումը’

676

Այսօր կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեի հանդիպումը:

Հանդիպմանը նախարարները կարևորեցին երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական փոխգործակցության, արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, քննարկեցին նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, հումանիտար և մշակութային փոխանակումներին առնչվող հարցեր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Զրույցի ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Նախորդ հոդվածը‘Դատարանը մերժեց Մատաղիսի գործով դատաքննության վերսկսման միջնորդությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը` դարի գործարք’