‘Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանում սկսել են նախապատրաստվել «տանկերի բիատլոնին»’

646

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի տանկիստները սկսել են նախապատրաստվել «տանկերի բիատլոնին» Ալագյազի ուսումնամարզական համալիրում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքներին մասնակցում են 200-ից ավելի զինծառայողներ և 30 միավոր ռազմական տեխնիկա: Հունվարի 14-17-ը  Ալագյազ ուսումնամարզական համալիրում անցկացվել է տանկերի անձնակազմերի պատրաստություն և հրաձգություն Տ-72Բ տանկի սպառազինությունից: Հրաձգարանում մշակվել են կրակային դիրքերի ընտրությանը, հենակետի գրավմանը, կրակի համակարգի ստեղծմանը, հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի ոչնչացմանն առնչվող հարցեր: Մնացած նախապատրաստական տարրերի կատարումը կընթանա փետրվարին, իսկ ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների միջև բուն մրցությունը` ապրիլին:

Նախորդ հոդվածը‘«Շարժե՛նք անշարժը»’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 23-ին Երևանում հնարավոր է թույլ ձյուն’