‘Հայաստանում կներդրվի նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգ’

887

Հայաստանում փորձարկվող նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգը նախատեսվում է ամբողջությամբ գործարկել 2014 թ.-ի վերջին: Էլեկտրոնային նոտարի համակարգի գործարկմամբ կբարձրանա քաղաքացիների իրավունքների պաշտպանության և սպասարկման որակից բավարարված լինելու մակարդակը, կբարելավվի նոտարական գրասենյակների ներքին կառավարումը, կբացառվեն փաստաթղթեր կեղծելու հնարավորությունն ու փաստաթղթային քաշքշուկները: «Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը տեղեկացրել է, որ համակարգի գործարկման դեպքում հնարա­վոր կլինի ստեղծել ընթացակարգերի ավտոմատացման միջավայր, որտեղ նոտարական գործողությունների բոլոր փուլերը կիրականացվեն էլեկտրոնային եղանակով:

«Էլեկտրոնային նոտարի համակարգի ամբողջական ներդրմամբ նոտարին հնարավորություն կտրվի նոտարական գործողությունների կատարման համար մի շարք փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալ անձամբ, առցանց էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման միջոցով` զերծ պահելով դիմողին լրացուցիչ փաստաթղթեր այլ մարմիններից ստանալու պարտականությունից»,- ասաց Օրբելյանը:

Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ հնարավորություն կստեղծվի նաև նոտարիատի բնագավառում որոշ հանրային ծառայությունների մատուցման «մեկ պատուհանի» ներդրման համար: «Նշվածի արդյունքում կկրճատվեն նոտարական վավերացման ժամկետները, կբարելավվի նոտարական գրասենյակների ներքին կառավարումը, կբացառվի փաստաթղթեր կեղծելու հնարավորությունը, կպարզեցվեն ժառանգության գործերի վարման ընթացակարգերը, իրական ժամանակում հասանելի կլինի վիճակագրական տեղեկատվությունը և այլն: Որպես վերջնական և երկարաժամկետ արդյունք՝  ակնկալվում է, որ կբարձրանա քաղաքացիների իրավունքների պաշտպանության և սպասարկման որակից բավարարված լինելու մակարդակը»,- ասել է ՀՀ արդարադատության փոխնախարարը:

Մանրամասներն` այստեղ

Նախորդ հոդվածը‘Եվրամայդան. Յանուկովիչը պատրաստ է բանակցելու ընդդիմության հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գավառի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի’