‘
Նախօրեին, նախկին վարչապետ, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, ըստ որի՝ կրկին հեռուստաբանավեճի էր հրավիրել վարչապետ Տիգրան Սարգսյանին և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Զավադյանին։ «Եկեք ու ասեք, որ ես սխալ եմ»,– գրել է Բագրատյանը՝ մատնանշելով կառավարության և ԿԲ-ի թույլ տված սխալները, որոնց մասին պատգամավորը հրապարակային խոսել էր նաև Աժ-ամ։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Կբեյանը թերթի թղթակցի հարցին, թե Տիգրան Սարգսյանը ընդունելո՞ւ է արդյոք Բագրատյանի՝ հեռուստաբանավեճի հրավերը, պատասխանել է՝ ոչ։ Իսկ ԿԲ աշխատակազմի ղեկավար Դավիթ Նահապետյանը թերթի թղթակցին հայտնել է, որ ԿԲ նախագահն այս պահին նպատակահարմար չի գտնում մասնակցել հեռուստաբանավեճին, բայց ԿԲ-ում ծանոթացել են Բագրատյանի գրառմանը և առաջիկա օրերին գրավոր՝ կետ առ կետ կպատասխանեն ինչպես այդ գրառմանը, այնպես էլ Աժ-ում Հրանտ Բագրատյանի բարձրացրած հարցերին։
‘