‘«Հայկական փառատոն 2012»-ի միջոցով ավստրալացիները կծանոթանան հայկական մշակույթին ու պատմությանը ‘

1415

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ կմասնակցի ավստրալահայերի համար մեծ կարեւորություն ունեցող իրադարձությանը` «Հայկական փառատոն 2012»-ին: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, դեկտեմբերի 9-ին Սիդնեյի զվարճանքի առաջնակարգ վայրում` Tumbalong Park-ում կայանալիք փառատոնն ավելի քան 25 հազար մարդու կներկայացնի հայկական մշակույթը, պատմությունը, խոհանոցն ու ժամանցը: «Մենք ուրախ ենք մասնակցելու այս նախաձեռնությանը, որը, անկասկած, մեծ հաջողություններ է ունենալու: Ուրախ ենք նաեւ Ավստրալիայի մեծ հասարակությանը ներկայացնելու հայկական հպարտ պատմությունը եւ ավանդույթները»,-նշել է հանձնախմբի գործադիր տնօրեն Վահե Ղահրամանյանը:

Հայկական փառատոնը կազմակերպող հանձնաժողովի անդամներից Նարբե Հակոբյանը ողջունել է փառատոնում մասնակցություն ցուցաբերելու հանձախմբի պատրաստակամությունը: Փառատոնը կազմակերպվել է հայ-ավստրալական առաջատար կազմակերպություննների համատեղ ուժերով:

Նախորդ հոդվածը‘«Սիվիլիթասը» դիմեց վճռաբեկ դատարան ‘
Հաջորդ հոդվածը‘Հայ-իրանական սահմանին Ռուսաստանի դրոշի առկայության մասին ԱԱԾ-ն տեղյակ չէ ‘