‘Հայհիդրոմետկենտրոնը շարունակում է չնկատել ակնհայտը’

1057

Դեկտեմբերի 23-26-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան` 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-25-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Այդ մասին հաղորդում է Հայհիդրոմետկենտրոնը:

Աղբյուրի համաձայն, Երևանում դեկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ հնարավոր է մառախուղ: Մինչդեռ, չնայած օդերևութաբանների կանխատեսումներին, արդեն երրորդ օրն է մայրաքաղաքում դիտվում են տեղումներ ձյան տեսքով: Երևանում ցուրտը կպահպանվի առաջիկա մի քանի օրերին՝ ցերեկը սպասվում է -8,  երեկոյան ժամերին՝ — 11, գիշերը՝ — 15 աստիճան ցուրտ:

Հայաստանի մարզերից մի քանիսում, ինչպես նաև Արցախում ցերեկվա ժամերին գրանցվում է 0-ից բարձր ջերմաստիճան: Մասնավորապես, Տավուշում սպասվում է +8-+11,  Լոռիում՝ +3-+6,  Սյունիքում՝ +3-+5, Արցախում  +7-+10 աստիճան տաքություն:

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի կրակոցից՝ երկու վիրավոր զինվոր. ԼՂՀ ՊԲ ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Ամբողջ պայմանագիրը կարդացել եմ’