‘
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի չկանոնակարգված գործառույթների հետևանքով Արարատի մարզի «Ալիշան» պահածոների ընկերությունը հայտնվել է կործանման եզրին: Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ, այսօր կայացած ասուլիսին հայտնեց «Ալիշանի» հիմնադիր-սեփականատեր, տնօրեն Սերժիկ Մոսեսյանը:
Նա նշեց, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից «Ալիշանում» իրականացվել են տեխնիկական անվտանգության նորմերին հակասող որոշ գործողություններ, որոնք ընկերությունում առաջացրել են պայթյունավտանգ իրավիճակ և հանգեցրել են գազի ծախսի ծավալների չհիմնավորված հաշվարկի:
‘