‘Հայտարարություն. ԲՀԿ-ն օրենքի ամբողջ ուժով սատարելու է Սամվել Բալասանյանին’

650

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է վերջերս Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպին:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Բարգավաճ Հայաստան» Կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Խստագույնս դատապարտելով ցանկացած նմանատիպ արարք` կոչ ենք անում իրավապահ մարմիններին  ցուցաբերել վճռականություն` մեղավորներին հայտնաբերելու և պատժելու հարցում:

Առայժմ զերծ մնալով որևէ գնահատականից` նշենք, որ ամենայն ուշադրությամբ հետևելու ենք գործի ընթացքին` իրավապահներից ակնկալելով պատշաճ գործողություններ եւ անաչառ հետաքննություն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ օրենքի ամբողջ ուժով և իր  ներուժով  սատարել և սատարելու է իր կուսակից ընկերոջը` Սամվել Բալասանյանին։ Վստահեցնում ենք, որ թույլ չենք տա, որպեսզի որևէ անհատ, ընտանիք,  կամ կիսաքրեական խումբ խոչընդոտեն Գյումրու ընտրված քաղաքապետի բնականոն աշխատանքին:

ԲՀԿ քաղաքական խորհուրդ

Նախորդ հոդվածը‘Օրվա ծաղրանկարը. գազի վերջին թանկացումների «արդյունքը»’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Ղուկասյանի որդի. Ա՜յ քեզ բան, փակ փողո՞ց է, թող շլամբավո դնեն. «Ժողովուրդ»’