‘Հայտնի է Սուրբ Սարգսի տոնի առիթով կազմակերպվելիք միջոցառումների ցանկը’

851

Արդեն հայտնի է Սուրբ Սարգսի տոնի առիթով կազմակերպվելիք միջոցառումների ցանկը.
 

21.01.2013 15:00 – Համերգային ծրագիր. Խամփերյանի անվան ռազմաօդային ինստիտուտ

22. 01.2013 16:00 – Համերգային ծրագիր. Քանաքեռի հատուկ նշանակության բրիգադ

23.01.2013 15:00 – Համերգային ծրագիր. ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ

24.01.2013 12:00 – Համերգային ծրագիր. Արաբկիրի զինվորական հոսպիտալ

25.01.2013 13:30 – Համերգային ծրագիր. Ազատամարտիկ Արման Հովհաննիսյանի անվան 194 դպրոց

25.01.2013 18:00 — Բացօթյա մեծ միջոցառում. Կարապի լիճ: Ծրագրում` երգ և պար, տոնը խորհրդանշող ձիավոր, սիրո յուրահատուկ խոստովանությունների մրցույթ` մրցանակներ և բացիկներ բոլոր ներկաների համար: Մուտքն ազատ է: 
Կազմակերպիչ` Երևան հեռուստատեսություն, աջակիցներ` Արարատյան Հայրապետական թեմ, Երևանի քաղաքապետարան

25.01.2013 19:00 -ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Խոկման հատուկ արարողություն

26.01.2013 11:00 — ԱՀԹՍ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներ: Ս. Պատարագ: Հավարտ պատարագի` երիտասարդների օրհնություն

26.01.2013 13:00 — Թումանյանի տուն-թանգարան. «Ռոտոնդա» թատերախմբի տոնական ներկայացում, զրույց, խաղեր: Ներկա կլինեն նաև Հալեպի «Կիլիկիա» վարժարանի սաները

26.01.2013 13:00 -Գեղագիտության Ազգային կենտրոն. Մանկապատանեկան տոնական ցուցահանդես

26.01.2013 14:00- Նկարիչների միության տուն: Արհեստավարժ երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես

26.01.2013 15:00 — «Պողոսյան պարտեզներ` Սիրահարների այգի». աննախադեպ համերգ, հայտնի խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ: Ձիավոր, նվերներ և այլ անակնկալներ: Մուտքն ազատ է: 

Միջոցառումները կազմակերպելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարելու է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Աշխատանքները կհամակարգի «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատարյանը: «Սուրբ Սարգիսը» կնշվի հունվարի 26-ին:

 

Նախորդ հոդվածը‘Փակ է Բերդ– Ճամբարակ ավտոճանապարհը:’
Հաջորդ հոդվածը‘Սոչի-2014-ի Օլիմպիական ջահը` սկանդալի կենտրոնում. Ֆոտոշարք’