Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է

1706

Խոր ցավով հայտնում ենք, որ 2024 թ․ ապրիլի 1-ին մահացել է ղարաբաղյան շարժման նվիրյալ, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Մանվել Աղվանի Ենգիբարյանը։

Մանվել  Ենգիբարյանը ծնվել է 1957 թ․ Ապարանի շրջանի Արագած գյուղում։ 1988 թվականից ակտիվորեն ներգրավվել է ղարաբաղյան շարժմանը, 90-ական թվականների սկզբներին մասնակցել է Ապարանի շրջանից կամավորական ջոկատների կազմավորմանը, այնուհետև՝ որպես կամավորական, Արցախի ինքնապաշտպանությանը։ 1997-2013 թ․թ․ ղեկավարել է Հայոց Համազգային Շարժման Ապարանի տարածքային կազմակերպությունը։

Մանվել  Ենգիբարյանը ակտիվորեն մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության գործընթացին։ Իրեն յուրահատուկ կազմակերպական ունակություններով մեծ դերակատարություն է ունեցել  Ապարանի շրջանում 1991 թ․ ՀՀ անկախության հանրաքվեի և 1995 թ․ ՀՀ Սահմանադրական հանրաքվեի կազմակերպման աշխատանքներում։

1994-2003 թ․թ․ աշխատել է որպես Ապարանի շրջանի կապի հանգույցի տնօրեն, 2005-2009 թ․թ․՝  Աշտարակի կապի հանգույցի վարչական ղեկավար։

Մանվել  Ենգիբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 3-ին, ժամը 18-ին՝ Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ 

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ խաղերի մեջ
Հաջորդ հոդվածըՍեւակ Արամազդ. Սողունների արշավանքը