‘«Հանրապետություն» կուսակցության համագումարին ՀՀՇ-ն հրավիրված չէ’

931

Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության այսօրվա համագումարին հրավիրված են ՀԱԿ անդամ բոլոր կուսակցությունները բացառությամբ ՀՀՇ-ի: «Ժողովուրդը» հիշեցնում է, որ փաստն ուշագրավ է այն առումով, որ 2007 թվականի ՀՀՇ համագումարին ժամանակ Արամ Սարգսյանը ելույթ էր ունեցել և հայտարարել էր. «Այսօր ՀՀՇ-ն ամենամաքուր, ամենապինդ կուսակցություններից մեկն է: Բոլոր պատհեապաշտներն ու անմաքուրներն այսօր աշխատում են իշխանությունների տարբեր օղակներում: Ես ուրախ եմ, որ նոր դեմքեր եմ տեսնում, դա նշանակում է, որ երիտասարդները համալրում են 3-րդ հանրապետությունը ստեղծողների շարքերը»:

Նախորդ հոդվածը‘Արգենտինացի կողոպտիչները թալանում են խանութները՝ քողարկվելով «աշխարհի վերջով»’
Հաջորդ հոդվածը‘Մահացած երեխայի հայրը և նրա 3 հարազատները ծեծել է ծննդօգնության կենտրոնի բժշկին’