‘
Հարավաֆրիկացի հայտնի հաշմանդամ թեթեւատլետ Օսկար Պիստորիուսը ձիու հետ արագավազքում հաղթող է ճանաչվել:
Անսովոր մրցավածքը տեղի է ունեցել Քաթարում՝ «Վազիր քամու պես» ցուցադրական մրցումների շրջանակներում, որը նվիրված էր հաշմանդամներին, հաղորդում է thesouthafrican.com-ը:
Հիմնականում հաջող մեկնարկի շնորհիվ Պիստորուսը ավելի շուտ է հատել եզրագիծը, քան Մազերատի անունով արաբական ձին:
Պրիտորիուսը 11 ամսեկան հասակում՝ ի ծնե արատի պատճառով կորցրել է ոտքերը: Նա Պարաօլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն է, մասնակցել է 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերին, սակայն մեդալ չի նվաճել:
‘