‘Դատապարտյալը կարել է բերանն ու մեխել ոտքերը’

1153

Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանը կարել է բերանը և մեխել ոտքերը:

Արթուր Սմբատյանը պնդում է, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը իրեն չի ընդգրկում «Մետադոն» կոչվող ծրագրում: Ծրագրի մեջ ընդգրկված անձը պարտավորվում է բուժման ողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որևէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ: Դատապարտյաը պնդում է, որ , ՔԿՀ բուժվարչության պետի տեղակալ Գալուստ Կարապետյանը իրեն ծրագրում ընդգրկելու համար գումար է պահանջել: ՔԿՀ վարչությունների մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արդարադատության նախարարի  հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն և այս պահին ավել ոչինչ չի կարող ասել:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կկարողանա՞ առաջ անցնել էպոսագետից. Գալուստ Սահակյանի ակնկալիքները ‘
Հաջորդ հոդվածը‘Հաշմանդամ վազորդը հաղթեց անսովոր մրցավազքում. տեսանյութ’