ՀԱՊԿ-ը ուժի կիրառումն անթույլատրելի է համարում

183

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ուժի կիրառումը ՀԱՊԿ-ն անթույլատրելի է համարում։ Հարկավոր է օգտագործել քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Ուժի գործադրումը անթույլատրելի ենք համարում։ Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում»,- ասել է Զայնետդինովը։

Կազմակերպությունը նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և արագ ապաքինում մաղթել վիրավորներին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՖրանսիան ՄԱԿ-ի ԱԽ է հրավիրել
Հաջորդ հոդվածըԲորելը կոչ է արել վերադառնալ ելման դիրքեր