‘Հասմիկ Պողոսյանը կառավարությանը ներկայացրեց հարկային պարտավորությունների կատարման հաշվետվությունը’

1311

Մշակույթի ոլորտում եկամուտները գոյանում են բնակչությանը մատուցվող մշակութային ծառայություններից և այլ եկամուտներից (հովանավորչական գումարներ, դրամաշնորհային ծրագրեր, գրքերի, թերթերի, հուշանվերների և այլ մշակութային արտադրանքի վաճառք): Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ ներկայացնելով 2011-2012 թթ. 9 ամիսների մշակույթի ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի վերաբերյալ հաշվետվությունը:

Ըստ այդմ՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային ծառայությունների ծավալը 2012 թ. ինն ամսվա կտրվածքով կազմել է 551 531.6 հազ. դրամ՝ 2011 թ. նույն ժամանակահատվածի 496 027.7 հազ. դրամի դիմաց, ցուցանիշն աճել է 55 503.9 հազ. դրամով կամ 11,2 %-ով:

2012 թ. համախառն եկամտի սպասվող կատարողականը կկազմի 1 024 726.0 հազ. դրամ՝ նախորդ տարվա փաստացի 879 213.7 հազ. դրամի համեմատ, կանխատեսվող աճը՝ 145 512.3 հազ. դրամ կամ 16,6 %:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, թե ակնկալում է, որ 2013 թվականին շահութահարկի գումարներն այս ոլորտում կավելանան:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» եւ «Յուվենտուսը» առաջարկ են արել «Շախտյորի» խաղացողին’
Հաջորդ հոդվածը‘Կալանավորների փախուստի անհաջող փորձից հետո մեքսիկական բանտը փակվել է’