‘Հավայացի սերֆերը 30մ բարձրությամբ ալիք է հաղթահարել’

708

Հավայացի սերֆեր Հարեթ Մաքնամարան 30,05 մ բարձրությամբ ալիք է հաղթահարել, գրում է The Guardian պարբերականը: Մարզիկը ռեկորդային հնարքը իրականացրել է ունեցել Ատլանտյան օվկիանոսի հարավային ափին գտնվող Նազարե բնակավայրում: Այն դեպքում, եթե սերֆերը հայտ ներկայացնի ռեկորդը գրանցելու համար, ապա կգերազանցի 2012 թ. սահմանած իր սեփական ռեկորդը:

Հիշեցնենք, որ 2012 թ. մայիսին Գինեսի ռեկորդների գիրքը գրանցել էր Մակնամարայի սահմանած ռեկորդը: Այս ժամանակ մարզիկը նույն քաղաքում 24 մ բարձրությամբ ալիք էր հաղթահարել: Մաքնամարայի ռեկորդային հնարքի տեսանյութը մինչ օրս շարունակում է դիտումներ հավաքել Youtube կայքում:

Մակնամարան և իր ընկերները պրոֆեսիոնալ սերֆերներ են, որոնք բարձր ալիքներ փնտրելով՝ շրջագայում են ողջ աշխարհում:

Նախորդ հոդվածը‘Պակիստանի մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 21-ի’
Հաջորդ հոդվածը‘Սյունիքի մարզպետը իրավասու չէ արոտավայր տրամադրել, բայց «արդեն աշխատանքներ են տարվում»’