‘Հավաքականի 150-րդ հանդիպումը, Հովսեփյանի 132-րդ խաղը, Մխիթարյանի 10-րդ գոլը…’

647

Նոյեմբերի 14-ին տեղի ունեցած Հայաստան-Լիտվա հանդիպումը հոբելյանական էր բազմաթիվ առումներով: Հայաստանի ազգային հավաքականն անցկացնում էր իր 150-րդ հանդիպումը, իսկ Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ 132-րդ անգամ: Սա հայկական ֆուտբոլի համար բացարձակ ռեկորդ է, որը մոտակա մի քանի տարիներին շատ դժվար կլինի գերազանցել:

Ազգային հավաքականի կազմում իր 7-րդ գնդակը խփեց Էդգար Մանուչարյանը, ով իր խփած գոլերի քանակով հավասարվեց Արա Հակոբյանին և Մարկոս Պիզելիին: Կառլեն Մկրտչյանը դարձավ 47-րդ ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Մկրտչյանից պահանջվեց 26 խաղ` ազգային հավաքականում առաջին գոլը խփելու համար:

Հոբելյանական` 10-րդ գնդակը խփեց Հենրիխ Մխիթարյանը, ով ընդամենը մեկ գնդակով է ետ մնում Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանից: Ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշեց «Փյունիկի» կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը, հայտնում է ՀՖՖ կայքը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն Նոբելյան մրցանակի պարգևավճարը կտրամադրի երեխաներին’
Հաջորդ հոդվածը‘Հիմնադրամ-«Շարմ». 17 հազար դոլարս կրեատիվիդ օգուտ չէ (տեսանյութեր)’