‘Հիմնադրամ-«Շարմ». 17 հազար դոլարս կրեատիվիդ օգուտ չէ (տեսանյութեր)’

1431

Այս տարվա ամռանը հայտնի դարձավ, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները (16-19 տարեկան 14 սաներ) իրենք իրենց ուժերով տեսահոլովակ են նկարահանել System of A Down  խմբի և «Արդարության առանցք» (Axis of Justice) հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանկյանի «Uneducated Democracy» երգի հիման վրա: Քիչ անց Սերժ Թանկյանն այդ հոլովակը տեղադրել էր իր պաշտոնական էջում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի եւս իր ամենամյա ավանդական հեռուստամարաթոնի համար տեսահոլովակ է պատվիրել «Շարմ» ընկերությունում: Տեսահոլովակի համար վճարվել է 17 հազար դոլար:

Հետաքրքիր է, ինչո՞ւ տեսահոլովակի նկարահանման համար մրցույթ չի հայտարարվում, գուցե այս պարագայում էլ հայտնվեին «Թումո»-ի երեխաների նման անձինք, ովքեր ավելի կրեատիվ, հետաքրքիր հոլովակ կնկարահանեին: Գուցե նրանք դա կրկնակի էժան գումարով կանեին, կամ գուցե՝ լիովին անվճար, բարեգործական հիմունքներով: Առավելեւս, որ «Շարմ» ընկերության պարագայում գումարի չափը որեւէ կերպ չի ազդում նկարահանված տեսահոլովակի վրա՝ որակի և բովանդակության առումով: Այդ ընկերությունն արդեն քանի տարի նույնատիպ հոլովակներ է թողարկում հեռուստամարաթոնների համար: Ի դեպ, 2010-ին «Շարմին» տեսահոլովակի համար վճարվել է 25 հազար դոլար:

Իսկ մեր ընթերցողին առաջարկում ենք ընդամենը համեմատել այս հոլովակները:

 

 

Նախորդ հոդվածը‘Հավաքականի 150-րդ հանդիպումը, Հովսեփյանի 132-րդ խաղը, Մխիթարյանի 10-րդ գոլը…’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել ‘