‘Հարավային Աֆրիկայում Մանդելայի դիմանկարով թղթադրամներ են թողարկվել ‘

732

Հարավաֆրիկյան Հանրապետությունում շրջանառության մեջ են մտել երկրի նախկին նախագահ, աշխարհահռչակ Նելսոն Մանդելայի դիմանկարով թղթադրամներ, հայտնում է  SAnews լրատվականը:

Առաջնորդի դիմանկարը պատկերված է 10-200 ռենդ արժողությամբ բոլոր թղթադրամների դիմերեսին, իսկ հակառակ կողմում Աֆրիկա մայրցամաքին հատուկ կենդանիների նկարներն են:

Մանդելան, որն այժմ 94 տարեկան է, Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահն է եղել: Նա հայտնի է ռասայական խտրականության դեմ պայքարով և իր համոզմունքների համար 27 տարի անցկացրել է բանտում: 1993 թ. Նելսոն Մանդելան արժանացել է  Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Կենտրոնական բանկի ղեկավարի խոսքով՝ Մանդելան գոհ է եղել իր պատկերով թղթադրամներից:

Նախորդ հոդվածը‘ Ռուբեն Թովմասյան. 70 տարիները դարձան հայ ժողովրդի պատմության ադամանդը’
Հաջորդ հոդվածը‘Կոմկուսը կքննարկի նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափը ‘