‘Հարավային Կորեայից դեպի ԿԺԴՀ՝ քարոզչական օդապարիկներ՝ գումարով եւ DVD-ներով ‘

858

Հարավային Կորեայի ակտիվիստները և Հյուսիսային Կորեայից փախստականները «լուսավորչական» ակցիա են անցկացրել՝ նրանք ԿԺԴՀ-ի կողմն են ուղարկել օդապարիկներ՝ տարբեր քարոզչանյութերով, օրինակ՝ Wikipedia-ի հոդվածների կրիչներով, հաղորդել է NTD հեռուստատեսությունը, որը նաև հրապարակել է օդապարիկների արձակման տեսագրությունը:

Ակցիայի մոտավորապես 30  մասնակիցներ հավաքվել են Փհաջու սահմանային քաղաքում և 10 մեծ օդապարիկներ են արձակել, որոնց ամրացված են եղել  200 հազար թռուցիկներ, ԱՄՆ 1000 դոլար և 500 DVD-սկավառակներ՝ Հարավային Կորեայի մասին պատմող տեսագրությամբ: Բացի այդ, ինչպես տեղեկացնում է  РИА Новости-ն՝ հղում անելով  France-Presse գործակալությանը, օդապարիկներին ամրացվել են USB կրիչներ՝ Wikipedia-ի կորեերեն հանրագիտարանով, ինչպես նաև դյուրակիր ռադիոընդունիչներ:

Ակցիայի նպատակն է բողոք արտահայտել մնացյալ աշխարհից Հյուսիսային Կորեայի մեկուսացման դեմ, ինչպես նաև հանդես գալ այն բանի դեմ, որ իշխանությունները խոչընդոտում են պատերազմի պատճառով բաժանված կորեական ընտանիքների միավորման գործընթացը, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Հավասարության նշան’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը դոլարի և եվրոյի նկատմամբ’