‘
Հարավային Կորեայի հատուկ ծառայությունները լրագրողներին են ներկայացրել սպանության միջոցների այն զինանոցը, որն, իբր, գործածում են ԿԺԴՀ-ի լրտեսները: Այդ բոլոր առարկաներն առգրավվել են հյուսիսկորեացի մի փախստակից, , lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է CNN-ը: Հյուսիսկորեացի լրտեսի զինանոցի պարագաներից ներկայացվել է թունավոր ծայրով մի ինքնահոս, որի կիրառման դեպքում զոհը մկանների կաթված է ստանում և մեռնում շնչարգելությունից: Մեկ այլ ինքնահոսից կարելի է մահացու թույն «կրակել»: Հարավային Կորեայի հատուկ ծառայության աշխատակիցներին հատկապես հետաքրքրել է երեք փամփուշտով լիցքավորված էլեկտրական լապտերը, որից հնարավոր է բավական դիպուկ կրակել: Ըստ մասնագետների՝ այդ տիպի զենքի հետ իրենք առաջին անգամ են առնչվում:
Հարավային Կորեայում բավական հաճախ են մահափորձեր կատարվում քաղաքական առաջնորդների նկատմամբ: Օրինակ՝ նախկին նախագահ Պակ Չոն Հիի դեմ մի քանի անգամ մահափորձ է կատարվել: Հյուսիսկորեացիներն սպանել են նախագահի կնոջը և դուստրերից մեին: Պան Չոն Հիի մյուս դուստրը 2012 թ. դեկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուներից մեկն է:
‘