‘
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է հանուն Կորեական թերակղզում խաղաղության հաստատման՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական հանրապետություն (Հյուսիսային Կորեա) պաշտոնական այց նախաձեռնելու իր պատրաստակամության մասին, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Սեուլի խաղաղության մրցանակին արժանացած Պան Գի Մունը երկուշաբթի օրը մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է. «Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ ես պատրաստ եմ անհրաժեշտ դերակատարում ունենալ Կորեական թերակղզում խաղաղության հարատևման հարցում: Նախատեսում եմ այցելել ԿԺԴՀ՝ հենց որ հանգամանքները թույլ տան»:
Հատկանշական է, որ ՄԱԿ-ի 8-րդ գլխավոր քարտուղարը ծնունդով Հարավային Կորեայից է, որտեղ ապրել և աշխատել է իր ողջ կյանքի ընթացքում, մինչ ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնը ստաձնելը:
‘