Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ ժամանել է Ալբանիա

364

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ ժամանել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ կանցկացվի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը։ Իտալական թիմը կմրցի հոլանդական «Ֆեյենորդի» հետ։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը վերականգնվել է վնասվածքից հետո եւ առաջին մարզումն է անցկացրել։

Սպասվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը կմասնակցի եզրափակիչին՝ դուրս գալով փոխարինման։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

«Ռոմա» — «Ֆեյենորդ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Նախորդ հոդվածըԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի կազմը
Հաջորդ հոդվածըՊրեմիեր լիգան հավանություն տվեց «Չելսիի» վաճառքին