Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

259

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Օգոստոսի 16-ին Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը բուժզննում է անցել։ Ապաքինման ժամկետի մասին չի նշվում։

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում փոխարինման էր դուրս եկել «Լեչեի» դեմ արտագնա խաղում։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության էր հասել 2:1 հաշվով։

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Ինտերը» օգոստոսի 20-ին կընդունի «Սպեցիային»։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ Աֆղանստանը ԱՄՆ-ի ներխուժման պահից ամենախոշոր թմրալաբորատորիան է դարձել
Հաջորդ հոդվածըՕգոստոսի 17-18-ը Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է սուգ