‘Հենրիխ Մխիթարյանն առաջին «տիտղոսն» է նվաճել Գերմանիայում (հարզազրույց)’

1805

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Bild-ի թղթակցի հարցերին:

Շնորավորում ենք: Մեկ շաբաթից պակաս է, որ Գերմանիայում ես, բայց արդեն առաջին տիտղոսդ ես հաղթել:

— Ի՞նչ տիտղոս:

— BILD.de-ում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել ես լավագույն ձեռքբերում՝ գերազանցելով Մարիո Գյոթցեին

— Ինձ համար դա այդքան կարևոր չէ: Իմ գլխավոր նպատակն է թիմիս օգնելը և իրական տիտղոսներ նվաճելը: Դա յուրաքանչյուր մարզիկ էլ ցանկանում է: Այնուամենայնիվ, հաճելի է, որ իմ օգտին են քվեարկել:

Զայրացնու՞մ է, որ քեզ անդընդհատ Մարիո Գյոտցեի հետ են համեմատում:

— Մենք երկու տարբեր ֆուտբոլիստներ ենք, յուրաքանչյուրս ունի իր առավելություններն ու թույլ կողմերը: Մեկ տարի անց, մի գուցե կարելի կլինի համեմատել, բայց ոչ հիմա: Ես դեռևս ընդամենը երկու ընկերական խաղ եմ անցկացրել: Դա ոչինչ չի նշանակում:

Բայց հիմա դու նաև կրում ես Գյոթցեի 10 համարը

— Անկեղծ ասած, համարը երբեք կարևոր չի եղել ինձ համար: Նախորդ բոլոր ակումբներումս 22 համարն եմ կրել: Գլխավորը դաշտում ցույց տված խաղն է, իսկ համարն էական չէ:

Դու հայտնի ես որպես լեզվական հանճար և լավ տիրապետում ես հինգ լեզուների: Կարո՞ղ ես առաջին ամբողջական նախադասությունն ասել գերմաներենով:

— (ծիծաղում է)«Երկուսն եմ կարող…»

Որո՞նք:

— (ծիծաղում է) „Ich will immer lernen! և Ich stehe in einem Eisbecken.“ («Միշտ ցանկանում եմ սովորել» և «Ես կանգնած եմ Eisbecken»-ում (Eisbecken-ը սառցե վաննա է, որտեղ ֆուտբոլիստները հանգստանում են)

Ընկերուհի ունե ՞ս:

— Բայց դա անձնական հարց է: Ո’չ: Մարզաբազային մոտ բնակարան եմ փնտրում:

Հայրդ, ով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, 17 տարի առաջ մահացել է գլխուղեղի ուռուցքի հետևանքով: Դու հանուն նրա՞ ես խաղում:

— Այո, այդպես է: Ես խաղում եմ հանուն հայրիկիս: Նա միշտ ցանկանում էր, որ ֆուտբոլիստ դառնամ, և ամեն ինչ անում եմ նրա երազանքն իրականացնելու համար:

Թարգմանություն՝ TotalFootball.am

Նախորդ հոդվածը‘Պռոշյանի գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական Ա.Մուրադյանը. Դաշնակցական թեկնածուն ահազանգում է ընտրակաշառքի մասին’
Հաջորդ հոդվածը‘Օզբիլիզը փայլուն գոլով պարտությունից փրկում է «Կուբանին» (տեսանյութ)’