‘Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ կանենք իտալացիներին հաղթելու համար’

938

Մենք ամեն ինչ կանենք իտալացիների առջև ոչ թե պարզապես խնդիրներ հարուցելու համար, այլ կխաղանք  հանուն հաղթանակի, քանի որ հանդես ենք գալիս մեր երկրպագուների առջև, ՈւԵՖԱ-ին տրված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Իտալացիների մասին Մխիթարյանն ասել է հետևյալը. «Իմ կարծիքով, Եվրո-2012-ի մեկնարկից սկսած՝ Իտալիան ցուցադրում էր ամենադիտարժան ֆուտբոլը: Առաջին իսկ խաղից նրանք փայլուն խաղ ցուցադրեցին, որի հետ ոչ ոք չի կարող համեմատվել: Իտալացիները արժանիորեն եզրափակիչ հասան: Եվ չնայած եզրափակիչում կրած 0:4 պարտությանը՝  նրանք արժանապատիվ մրցակից էին:

Գիտեմ, որ նրանց հետ խաղը մեզ համար մեծ մարտահրավեր է: Մենք լավ խաղ ենք ակնկալում: Մենք խաղում ենք մեր երկրի համար և ամեն ինչ կանենք  հանուն հաղթանակի »-, ասել է Մխիթարյանը:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են Սախարովի անվան մրցանակի հավակնորդների անունները’
Հաջորդ հոդվածը‘ Ոչ օրինակարգ իշխանությունը 2000 տարի առաջ և այսօր’