‘Հենրիխ Մխիթարյան. Իսկ միավորները հետո կհաշվենք’

635

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որոնք են հավաքականի առավելությունները 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային մրցաշարում մրցակիցների նկատմամբ:

«Աշխարհի առաջնություն մտնելու հնարավորություն մենք դեռ ունենք, եւ մենք կփորձենք իրականացնել բոլոր հայ երկրպագուների երազանքը: Հայաստանն այնքան էլ հաջող չմեկնարկեց խմբային մրցաշարում, սակայն մեր առավելությունն այն է, որ մենք անկաշկանդ ենք խաղում: Արդյունքի բեռը մեզ չի ճնշում, ոչ ոք մեզանից չի պահանջում եզրափակիչ փուլի ուղեգի նվաճել:

Մեզ միշտ սովորացրել են. խաղացեք ֆուտբոլ եւ ձգտեք հաղթանակի: Իսկ միավորները հետ կհաշվենք»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Команда» պարբերականը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Դե յուրե նախագահի ընտրությունների ոչ մի բոյկոտ չկա, բայց կա քաղաքական բոյկոտ’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Թովմասյան. Քաղաքական դաշտում ձևավերվում է մի յուրօրինակ կոնսեսուս’