‘Հենրիկ Նավասարդյանը ստում է (ամբողջական տեսանյութ)’

2822

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը այսօր փորձել է «պարզաբանել» iLur.am-ի թղթակցի հետ երեկ տեղի ունեցած միջադեպը:

Yerkir.amտեսանյութում Նավասարդյանը, նախ, հավաստիացնում է, որ հույժ դաստիարակված անձնավորություն է և չէր կարող իրեն թույլ տալ հայհոյել անծանոթ մարդուն, ապա փորձում է կատարվածի մեղավոր ներկայացնել լրագրողին, իբր վերջինս սադրել է իրեն:

«Հեռախոսով խոսելով ես մտել եմ այգի ու շուրջ 100 մետր գնացել եմ: Հետևիցս, չեմ կարող ասել, լրագրող էր, թե ակցիայի մասնակից, … հետևիցս տարբեր արտահայտություններ անելով, տարբեր խոսակցություններ վարելով, ներվերս սղոցելով հասել է այդ վայրը, որտեղ ես հեռախոսս անջատել եմ, նորից խոսացել է, ասել եմ՝ «գնա, ես քո»  պետք է ասեի՝ «ես քո ներվերը չունեմ», բայց չկարողացա ասեմ, որովհետև ներվայնացած էի», — ասում է պաշտոնյան:
Այսպիսով, ըստ Հենրիկ Նավասարդյանի՝ iLur.am-ի տեսանյութի մոնտաժը խեղաթյուրում է կատարվածի պատկերը, և ամբողջական տեսանյութն, իբր, կապացուցեր, որ թղթակիցն իրեն վատ է պահում:

Ամբողջական, «հում» տեսանյութում, սակայն, երևում է, որ մեր թղթակիցը «տարբեր տեսակի արտահայտություններ» պաշտոնյայի հասցեին չի արել՝ ընդամենը փորձել է տեւական ժամանակ տեսախցիկից խուսափող պաշտոնյայի ուշադրությունը գրավել՝ նպատակ ունենալով թանկացուների վերաբերյալ հարցեր ուղղել նրան: Սա, հիշեցնենք, Երեւանի տրանսպորտի վարչութան պետի պարտականությունն է: Իսկ նրանում, որ Հենրիկ Նավասարդյանը լկտիաբար ստում է՝ կարելի է համոզվել՝ տեսանյութն ուշադիր դիտելով: Ինչ վերաբերում է հայհոյանք չտալուն, ապա տեսանյութում պարզ լսվում է, որ «խիստ դաստիարակված» չինովնիկը արտաբերում է «ք» տառով սկսվող՝ բոլորին հայտնի հայհոյանքը:

Սուտը և կեղծիքը դարձել է Հանրապետական կուսակցության անբաժանելի մասը, և ինչպես ժողովուրդն է ասում՝ «ինչ սուտն ու կեղծիքը կան՝ ՀՀԿ-ն նեղություն չի քաշում»:

Հ.Գ. Հենրիկ Նավասարդյանը ստում է, ինչպես ստում է իր գծատեր բոսսը՝ Տարոն Մարգարյանը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում է, թե տրանսպորտի թանկացումներ չեն լինելու, իսկ «ընտրություններից» ընդամենը երկու ամիս անց թանկացնում է տրանսպորտն ամբողջ 50 տոկոսով:

Նախորդ հոդվածը‘Ակցիան շարունակվում է. Հայկ Մարությանին միացել են Պետրոս Ղազարյանը և տասնյակ այլ քաղաքացիներ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ճարտարապետական պետական կոմիտեն կգլխավորի Նարեկ Սարգսյանը ‘