‘Հերթական պայթյունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում’

1045

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հզոր պայթյունների շարք է որոտացել: Ոստիկանության փոխանցմամբ՝ դեպքի հետևանքով մեկ մարդ է տուժել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Դեպքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

Ի դեպ, երկու օր առաջ նույն թաղամասում անհայտ անձանց կողմից բեռնատար գնացքում տեղադրված ռումբ է պայթել: Հանցագործության դրդապատճառների և հավանական կազմակերպիչների մասին տեղեկատվություն չկա:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի իրավապաշտպաններն առաջարկում են հավասար հարթության վրա դնել կրոնական զգացմունքներն ու հայրենասիրությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Մարուան Ֆելայինին եւ Վինի Ջոնսը «ձերբազատվեցին ներքին գազանից». Տեսանյութ’