‘Հզոր երկրաշարժը Խաղաղ օվկիանոսում արդեն ցունամի է առաջացրել’

766

Հզոր երկրաշարժը Խաղաղ օվկիանոսում արդեն ցունամի է առաջացրել

Սողոմոնյան կղզիների տարածքում 8 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժը մի քանի բնակավայրերում ավերածությունների պատճառ է դարձել, հաղորդում է France-Prece գործակալությունը:

Երկրաշարժի հետևանքով տարածաշրջանում ցունամի է առաջացել: ԱՄՆ ցունամիի կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ 0,9 մետր բարձրությամբ ալիքներն արդեն հասել են Սողոմոնյան կղզիներ:

Զոհերի և տուժածների մասին առայժմ չի հաղորդվում:

Նախորդ հոդվածը‘Կահիրեում հարձակում են գործել Ահմադինեժադի վրա’
Հաջորդ հոդվածը‘Կուբայում ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշն է գրանցվել՝ 90 տոկոս’