‘ՀՀ ԱԳՆ. Ալժիրում առևանգվածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան’

555

Ալժիրի արտաքին գործերի նախարարությունից ստացված նախնական տեղեկության համաձայն` պատանդների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, թե իսլամիստ գրոհայինների ներկայացուցիչը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում ասել էր, որ Ալժիրում պատանդառվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա:

«Ալ Կաիդա»-ի հետ համագործակցող զինված խմբավորման անդամները հունվարի 16-ին հարձակվել են Ալժիրի արևմուտքում գտնվող նավագազային համալիրի վրա` գերի վերցնելով աշխատակիցներին, որոնց թվում հարյուրից ավելի աժլիրցիներ էին, նաև 41 արտասահմանցիներ: Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ` ընդհանուր առմամբ ապստամբների ձեռքում հայտնվել էին շուրջ 7 հարյուր գերիներ: «Ալ Ջազիրա»-ն տեղեկացրել է, որ առևանգվածների թվում եղել են բրիտանացիներ, ամերիկացիներ, հոլանդացիներ, ճապոնացիներ, ռումինացիներ, կոլումբացիներ, իռլանդացիներ, հոլանդացիներ:

Նախորդ հոդվածը‘Վրաերթի ենթարկված աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Եզդիների ազգային միությունների նախագահը Դեդ Հասանի մահվան կապակցությամբ 7-օրյա սուգ է հայտարարել’