‘ՀՀ ԱԻՆ տեղեկագրից. Այրվել է ավտոմեքենա’

664

Դեկտեմբերի 3-ին, ժամը 10.43-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 2 տան մոտ այրվում է «Նիսան» մակնիշի 26ՕՍ427 պ/հ ավտոմեքենա (վարորդ Ա.Երանյան):

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.55-ին, մարվել` 11.02-ին:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` մեքենայի ուղևոր` 1966 թ. ծնված Ս.Մամյանը, ստանալով դեմքի և դաստակի 2-րդ աստիճանի այրվածքներ, տեղափոխվել է Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոց:

Ըստ բժիշկների տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահն ու շարժիչի հատվածը:

 

Դադարեցրել են գազի արտահոսքը

Դեկտեմբերի 3-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԻԺ Օդան 2717» մակնիշի 33ՏԼ992 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Կ.Թունյան) բախվել է գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի բռնկման:

 Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Զոհեր և տուժածներ չկան:

 

Հրդեհ բնակարանում

Դեկտեմբերի 4-ին, ժամը 07:03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարա­նի ննջասենյակում այրվել է վերմակ, իսկ հատակին՝ ձեռքի և դեմքի այրվածքներով հայտնաբերվել է  Լ.Մատինյանի դին (80 տարեկան):

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Լավրովը Ստամբուլի հյուրանոցում վայր է ընկել և կոտրել ձեռքը’
Հաջորդ հոդվածը‘Փոթորիկը հարձակվել է Ֆիլիպինների վրա’