‘
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի նախաձեռնած «Իմ երազած Երևանը» կրթական ծրագրի հերթական հյուրը ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կենտրոնի Հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը, նոյեմբերի 13-ին «Գաֆէսճեան»-ը կհյուրընկալի «Այբ» ավագ դպրոցի սաներին, որոնց հետ իր երևանյան հիշողություններով կկիսվի Ռոբերտ Էլիբեկյանը:
«Տասնյակ դպրոցներ և հարյուրավոր աշակերտներ արդեն մասնակցել և իրենց հիացմունքն են հայտնել «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Իմ երազած Երևանը» կրթական ծրագրի վերաբերյալ»,- ասաց Սոխակյանը:
«Իմ երազած Երևանը» կրթական ծրագիրը նախատեսված է մինչև 15 տարեկան երեխաների համար: Ծրագիրն իրականացվում է «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսի շրջանակներում:
‘