‘ՀՀ ՊՆ ԶՈՒ ավտոբուսները դուրս են բերվել արգելափակումից’

643

ՀՀ ՊՆ ԶՈՒ ավտոբուսները դուրս են բերվել արգելափակումից, որի մեջ դրանք հայտնվել էին մերկասառույցի պատճառով  Սյունիքի մարզի Նորավան գյուղի մոտ

Դեկտեմբերի 22-ի առավոտյան` ժամը 07.40-ին, ստանալով ահազանգ, «Սիսիանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները մեկնել են Նորավան գյուղ, որտեղ մերկասառույցի պատճառով արգելափակվել էին ՀՀ ՊՆ ԶՈՒ երկու ավտոբուսներ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին նշված ձեռնարկությունից, ահազանգից հետո դեպքի վայր մեկնած ընկերության աշխատակիցները 10-15 րոպեի ընթացքում ավտոբուսները դուրս են բերել արգելափակումից: Ճանապարհն այժմ անցանելի է:

Սյունիքի մարզի ողջ տարածքում դադարել են վերջին օրերին տեղացող ձյունն և անձրևը, ճանապարհները բաց են ու երթևեկելի: Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ճանապարհահատվածներում և Մեղրիի լեռնանցքում իրականացվել են աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Սակայն մարզի որոշ ներհամայնքային ճանապարհներ շարունակում են մնալ դժվարանցանելի:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում 12-ամյա աղջնակը կարողացել է կանգնեցնել անկառավարելի ավտոբուսը’
Հաջորդ հոդվածը‘Բեռլինի «Դոյչե բանկի» մասնաճյուղում պատանդ պահող կողոպտիչը հանձնվել է ոստիկանությանը’