‘ՀՀ ՊՆ. Հակառակորդի արձակած գնդակից հայ զինվոր է զոհվել ‘

754

25.09.2012 թ., ժամը 11:30-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մարմնական վնասվածք է ստացել և տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը /ծնվ. 1993թ., 2011-1 զ/կ, Նոր Նորքի ԶԿ/: Այս մասին iLur.am-ին հայտնում են Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ կետով /սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Կատարվել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Նշանակվել է Ղազախստանի վարչապետը և հաստատվել է կառավարության կազմը’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մրցավարը դիմել է ոստիկանություն’