‘«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մրցավարը դիմել է ոստիկանություն’

871

Բրիտանական ոստիկանությունը փնտրում է երկու երկրպագուների, որոնք սոցցանցերում «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման գլխավոր մրցավար Մարկ Հասլիի մահն էին ցանկացել:
Մարկ Հասլին ոստիկանություն էր դիմել՝ այլեւս չկարողանալով դիմանալ «Լիվերպուլի» երկրպագուների բազմաթիվ վիրավորանքներին եւ սպառնալիքներին:
Հիշեցնենք, որ «մերսիսայդցիների» երկրպագուները խիստ դժգոհ են, որ այդ հանդիպման ընթացքում Հալսին դաշտից հեռացրեց «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջոնջո Շելվիին, ինչպես նաեւ 11-մետրանոց հարված նշանակեց իրենց թիմի դարպասին, չնայած այդ դրվագի կրկնապատկերը ցույց տվեց, որ «ՄՅՈւ»-ի կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան սիմուլյացիայի էր դիմել:
Խաղից հետո սոցցանցերում հազարավոր լիվերպուլցի երկրպագուներ վիրավորանքների տարափ տեղացին մրցավարի հասցեին, իսկ ոմանք՝ ինչպես համարել է Հալսին, անցան բոլոր հնարավոր սահմանները:
Մրցավարը արդեն հայց է ներկայացրել իր արժանապատվությանը վիրավորանք հասցնելու համար: Հիմնական պատճառը երկու օգտատերերի գրառումներն էին, որտեղ Հալսիի մահն են ցանկացել: Բանն այն է, որ Հալսին 2009թ. կարողացել էր բուժել քաղցկեղը եւ վերադառնալ մրցավարական գործունեությանը:
Օգտատերերից մեկը գրել էր. «Հուսով եմ, որ Հալսին նորից կհիվանդանա քաղցկեղով եւ կմեռնի»: Երկրորդ օգտատերը գրել էր. «Մարկ Հասլին պետք է քաղցկեղից մեռնի»:
Երկու օգտատերերի հաշիվները փակվել են, իսկ ոստիկանությունը սկսել է նրանց փնտրել:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ. Հակառակորդի արձակած գնդակից հայ զինվոր է զոհվել ‘
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ-ի մասնագիտական հանձնաժողովները կսպասարկեն խորհրդարանական խմբակցության գործունեությունը ‘